ԱՄՆ-ից նամակ է ուղարկվել Եմենի նախագահ Սալեհին, որում նրան կոչ է արվում Սաուդյան Արաբիայից Եմեն չվերադառնալ,- հաղորդում է Reuters-ը: Սալեհը ստացել է նամակը, բայց նրա մոտեցումների մասին տեղեկություններ չկան:
Վաշինգտոնը մտահոգված է, որ Սալեհի վերադարձը Եմեն նոր անկարգություններ կբարձրացնի: Այս տարվա գարնանը սկսված անկարգությունները հանգեցրին նախագահի վրա մահափորձի: Դրա հետևանքով ստացած վերքերը բուժելու նպատակով նա տեղափոխվել էր Սաուդյան Արաբիա:
Անցյալ կիրակի Սալեհը դուրս է գրվել հիվանդանոցից: Նախօրեին Եմենի պետական տեղեկատվական գործակալությունը հայտնել էր, որ նախագահը հայրենիք կվերադառնա բուժվելուց անմիջապես հետո: Սակայն ընդդիմությունը կարծիք էր հայտնում, որ Սալեհը կգերադասի մնալ արտասահմանում:








































