Sunday, 05 07 2026
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում

Ներքաղաքական օրակարգի կտրուկ փոփոխություն

Իշխանասարի ուղղությամբ ադրբեջանական սադրանքը կտրուկ լարեց ոչ միայն իրավիճակը Հայաստանի սահմանին և Սյունիքի աշխարհաքաղաքական համատեքստի շուրջ, այլ նաև կտրուկ փոխեց Հայաստանի ներքաղաքական օրակարգը: Խոսքն այն մասին չէ, թե Հայաստանում չէին քննարկվում հարցեր Սյունիքի կամ անվտանգության հետ կապված: Ավելին, հենց դրանք էլ քննարկվում էին, թեև առավելապես մեդիամանիպուլյացիայի, «հինգերորդ շարասյան» տրամաբանության, խուճապի, նենգափոխումների, անշուշտ նաև իրական մտահոգությունների շրջանակում:

Բանն այն է, որ այդ ամենը ներքաղաքական օրակարգում էր մակերեսի վրա, առանց իրողության և հեռանկարների խորքային համատեքստին ու հեռանկարներին, ռազմավարական առաջնահերթություններին անդրադառնալու: Իշխանասարի իրադրությունն այդ իմաստով կտրուկ փոխեց օրակարգը հենց խորքային մակարդակում քնած հարցերը հանրային դիտարկման առաջին պլան բերելու և դա էլ ներքաղաքական դերակատարներին պարտադրելու իմաստով, հատկապես այն դերակատարներին, որոնք գործնականում նաև ամեն ինչ անում էին այդ իրողությունը թույլ չտալու, խորքային խնդիրները մակերեսային մեդիամանիպուլյացիաների միջոցով ծածկելու և ընդամենը ներքաղաքական հարցեր լուծելու մղումով:

Սահմանային իրավիճակը Հայաստանի առաջ դրեց արտաքին քաղաքական և անվտանգային մտածողության ընդլայնման և մեխանիզմների բազմազանեցման, այլ կերպ ասած՝ դիվերսիֆիկացիայի հրամայականը, ընդ որում ոչ միայն իշխանության կամ կառավարության քաղաքականության, այլ քաղաքական համակարգի կառուցվածքի մակարդակում: Եթե օրինակ կար միարժեք համոզում, որ չնայած Ռուսաստանի պատերազմյան վարքագծից դժգոհությանը և հուսախաբությանը, այդուհանդերձ բուն խնդիրն այսպես ասած «միջազգային իրավունքի» հիմքերի բացակայությունն էր, ապա Հայաստանի տարածքի առնչվող այս իրավիճակում էլ ակնառու է դառնում, որ բուն խնդիրը իրական քաղաքականությունն է, իսկ իրավական հիմքերը ենթակա են դրան: Այդ մասին է վկայում ՌԴ ներկայիս վարքագիծը, որը անշուշտ պետք չէ գնահատել դավաճանության, դավադրության կամ այսպես ասած դաշնակցային անպարկեշտության կատեգորիաներով: Դրանք բավարար հիմք չեն գնահատականները ռացիոնալ քաղաքականության մշակման հիմնակետ դարձնելու համար: ՌԴ քաղաքականությունը պետք է պարզապես գնահատել ըստ ռուսական ռեգիոնալ և աշխարհաքաղաքական վարքագծի առաջնահերությունների և մոտիվացիաների, ըստ այդմ մշակելով այն փաստարկային բազան և քաղաքական հեռանկարային ռազմավարությունը, որը ոչ թե ՌԴ հետ հակադրության կամ բախման, այլ աշխատանքի շնորհիվ պետք է ձևավորի Հայաստանի արտաքին քաղաքական-անվտանգային դիվերսիֆիկացիայի հողն ու հիմքը: Այստեղ է, որ ներքաղաքական օրակարգում հրամայական է դարձել այդ հարցերի հանդեպ քաղաքական դիրքրոշումների ձևակերպումն ու մատուցումը, առկա միջավայրում ակնառու դարձնելով, թե ովքեր են գնում դրան և ովքեր խուսափում՝ փորձելով ամեն կերպ մնալ Ռուսաստանի անվերապահ գերակայության կարծրատիպերի, միֆերի կամ մանիպուլյացիաների դաշտում: Դա այն դեպքում, երբ Թուրքիայի հետ մոնիտորինգի ձևաչափ սահմանած Ռուսաստանն ինքն է փաստացի ընդունում ու ճանաչում, որ չունի ռեգիոնալ գերիշխող դիրք: Այդ իրավիճակում առնվազն խղճուկ, ծիծաղելի, ամոթալի, և գլխավորը՝ ի տես աշխարհի քաղաքականապես անհամարժեք է երևակվում հայկական դիրքորոշումներում եղած գերակայությունը, թե կասկածի տակ չպետք է դնել Ռուսաստանի վճռորոշությունը և պետք չէ Ռուսաստանում հարուցել ավելորդ կասկած Հայաստանի հանդեպ: Դա այն դեպքում, երբ Ռուսաստանը մեծ հաշվով Հայաստանի հանդեպ արտահայտել է բոլորովին այլ բնույթի կասկած, Պուտինի հետպատերազմյան հայտնի խոսքով՝ անգամ Հայաստանը չէր ճանաչել Լեռնային Ղարաբաղը, ինչը «թարգմանաբար» կարող էր նշանակել անշուշտ շատ բան, և այդ թվում այն, թե արդյո՞ք Հայաստանն ունակ է ինքնուրույն ձևակերպել իր շահերն ու նպատակները՝ առանց դրանք որևէ «գեր-գեր»-ի դիրքորոշմամբ չափելու:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում