Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Քանի դեռ Հայաստանը ՌԴ-ին դիտարկում է միակ ռազմավարական գործընկեր, Մոսկվան դա չարաշահելու է և նոր ցնցումներ է բերելու Հայաստան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

-Պարոն Խուրշուդյան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել փաստաթուղթ, որը, ըստ նրա, 100 տոկոսով բխում է ՀՀ շահերից։ Փաստաթուղթը հրապարակվել է, ի՞նչ եք մտածում այդ փաստաթղթի վերաբերյալ։

-Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը առկա սպառնալիքների, ըստ էության՝ պարտադրանքի ներքո, ես շատ ռիսկային եմ համարում: Մեկ այլ բացասական հանգամանք է այն, որ եռակողմ ձևաչափով է՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան, այլ ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Ես մեկ անգամ նշել եմ, որ մենք խնդիր ունենք Տավուշում, և վերադարձը ՀԽՍՀ 1986 թվականի ձևակերպած սահմաններին, մեզ համար խիստ վտանգավոր է, քանի որ մենք կորցնում ենք վերահսկողությունը Հայաստանը Իրանին և Վրաստանին կապող ռազմավարական ճանապարհների վրա՝ դրանց երկու հատվածներում։

Եթե այս պրոցեսը տեղի ունենար ԵԱՀԿ-ի շրջանակներում, դա չէր կարող տեղի ունենալ պարտադրանքի ներքո, ինչպես հիմա է տեղի ունենում, այսինքն՝ այս փաստաթղթի ստորագրումը Նիկոլ Փաշինյանը պայմանավորում է ադրբեջանական զորքերի դուրս բերման անհրաժեշտությամբ, ինչը խիստ վտանգավոր է։ Զորքերի դուրս բերումը պետք է լինի առանց նախապայմանի, նոր դրանից հետո հանգիստ պետք է նստեն դելիմիտացիայի խնդիրները քննարկեն։ Բնականաբար, պետք է լինի հանձնաժողով, բայց այն չպետք է լինի երկկողմ, կամ եռակողմ հանձնաժողով՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որովհետև այսօր Ռուսաստանը Հայաստանի շահերին սպառնալիք է ներկայացնում, ինչը երեւաց Արցախի հարցում, հիմա ակնառու է նաև Սյունիքի, Գեղարքունիքի սահմաններում։ Այնպես որ սկսել դելիմիտացիա ռուս-թուրքական ալյանսի ներքո նշանակում է հերթական անգամ վտանգել Հայաստանի շահերը։

-Եթե ստորագրի վարչապետի պաշտոնակատարը և դրա գինը լինի ադրբեջանական զորքերի դուրս բերումը, ի՞նչ սպառնալիքների տակ կհայտնվի Հայաստանը։ Ռուսաստանը հերթական անգամ միանձնյա որոշումնե՞ր է կայացնում Հայաստանի սահմանների հետ կապված։

Սպառնալիքները ակնհայտ են, նշածս անկլավների պարագան մի կողմից, մյուս կողմից դիրքային այնպիսի հնարավոր ձեռքբերումներ Ադրբեջանի կողմից, որոնք սպառնալու են շրջակա հայ բնակչության անվտանգ կենսագործունեությանը, ինչը տեղի է ունեցել կեղծ դեմարկացիայի միջոցով, որը իրենք սահմանանշում անվանեցին: Բայց, օրինակ, Շուռնուխի դեպքում, այդ բնակավայրի ներսում Ադրբեջանի սահմանի ամրագրումը տեղի բնակչության իրավունքների խախտում էր, նաև միջազգային նորմերի խախտում: Նման դելիմիտացիա չի կարող տեղի ունենալ, նույնիսկ եթե նախկինում սահմանը, որը տվյալ դեպքում խորհրդային հանրապետությունների միջև ադմինիստրատիվ  սահման էր, նման կերպ էր ձևակերպվել: Բայց մենք գիտենք, որ 1926 թվականի տվյալները  բոլորովին այլ բան են ասում, և տարբերությունը 26 թվականի և 87 թվականի սահմանների հօգուտ Ադրբեջանի է, այսինքն՝ այդ 60 տարիների ընթացքում Ադրբեջանը, օգտվելով հանգամանքից, որ ինքը Մոսկվայի հետ ավելի սերտ կապերի մեջ է եղել, Հայաստանից տարբեր պատրվակներով հողակտորներ է կորզել: Մեկ 100 քառակուսի կիլոմետր, մեկ 20՝ ջրային ռեսուրսների կարիքների, ամառային արոտավայրերի անհրաժեշտության եւ այլ պատրվակներով: Հայկական ԽՍՀ կոմունիստներն էլ սիրահոժար համաձայնել են այդ հողերը հանձնել, պարզապես նվիրել են Ադրբեջանին։ Շուռնուխի պատմությունը շատ հատկանշական է. Գյուղով անցնող ճանապարհը հայկական բնակավայրեր է իրար կապում,ամբողջությամբ մեր ճանապարհն է եղել և Ադրբեջանին դա անհրաժեշտ չէ, որեւէ ադրբեջանական բնակավայր դրա վրա չկա, աբսո՞ւրդ չէ, որ Հայաստանի տարբեր բնակավայրեր կապող ճանապարհի մի քանի հատվածներ տրվել է Ադրբեջանին: Ակնհայտ է, որ ադրբեջանցի կոմունիստները հեռահար ծրագրեր էին մշակել և իրականացրել՝ ի տարբերություն  հայ կումունիստների, որոնք շատ են տարված եղել հայ-ռուսական, հայ-ադրբեջանական բարեկամության և կոմունիստական ինտերնացիոնալի գաղափարով։

-Այս անգամ Հայաստանն ուներ մի շարք երկրների աջակցությունը՝ ԱՄՆ, Ֆրանսիա և այլն։ Ինչո՞ւ չդիմել ՄԱԿ-ի ԱԽ, ինչո՞ւ Հայաստանը չի օգտվում  իրեն ընձեռած հնարավորությունից։

-Չնայած ամբողջությամբ գնահատելը բարդ կլինի, որովհետև հայտնի չէ՝ բացի դիվանագիտական ուղերձներից մեզ կոնկրետ ինչ են առաջարկել Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, այսինքն՝ ինչ երաշխիքներ են առաջարկվել, ինչ հեռահար քայլեր են նախանշվել, բայց նույնիսկ հրապարակային ուղերձներով կարելի էր եզրակացնել, որ հնարավոր էր դիմել և առնվազն անցնել ՄԱԿ ԱԽ ընթացակարգերը։

Եվ եթե Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ մինչև ընտրություն կարող է ինչ-որ կերպ ձգել, եւ այդ ընտրությունն անցնցում անցկացնել և իշխանություն ձևավորել, կարծում եմ,  սխալվում է։ Ռուսաստանն ունի բավարար լծակներ և չի սահմանափակվի միայն ադրբեջանցիների ձեռքերով իրականացվող սահմանային միջադեպերով: Քանի դեռ Հայաստանը ՌԴ-ին դիտարկում է միակ ռազմավարական գործընկեր ամեն հարցով, նույնիսկ սահմանազատման հարցում դիմում է Ռուսաստանին, Ռուսաստանը դա չարաշահելու է և նորանոր ցնցումներ է բերելու Հայաստան՝ իր խամաճիկներին այստեղ իշխանության բերելու հեռահար նպատակով։ Եվ մինչև իր նպատակին չհասնի, կանգ չի առնելու: Եվ հակառակը. որքան միջազգայնացվեն խնդիրները, այնքան ավելի զուսպ եւ զգույշ կլինի Ռուսաստանը Հայաստանի ներքին գործերին միջամտելիս։ Եվ հիմա շատ բան իշխանությունների դուխից է կախված /այս բառը հատուկ շեշտեմ, իրենք շատ են սիրում/, իրենք դուխ կունենա՞ն նման քայլեր ձեռնարկելու և արժանապատվորեն դուրս գալու այն արհեստական դաշինքից՝ ՀԱՊԿ-ից, որը բացահայտ ասում է, որ ձեզ չենք աջակցելու անգամ եթե ձեր տարածքային ամբողջականությունն է խախտված։ Էլ ո՞նց բացատրեն այդ մարդիկ, պետք է անպայման անպատվե՞ն քեզ, որ հասկանաս, որ չեն աջակցելու: Իրենց դիմում ես, չեն արձագանքում, խնդրում ես, անտեսում են, մնում է ծնկաչոք աղերսանքի՞դ էլ մերժեն, որ նոր հասկանաս, որ այլընտրանք է պետք գտնել, որը, բարեբախտաբար առկա է եւ մեզ առաջարկվել է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում