Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Անթույլատրելի կլինի Ֆրանսիայի առաջարկն անտեսելը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ փաստաթղթի նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել սահմանազատման և սահմանագծման գործընթացի աշխատանքային ձևաչափ, առաջացնում է բազմաթիվ հարցեր, որոնց մի մասը դիտարկել եմ նախօրեին: Շարունակելով, անդրադառնանք առանցքային մեկ այլ թեմայի: Եռակողմ ձևաչափը նշանակո՞ւմ է արդյոք, որ Հայաստանը հրաժարվում է հարցը ՄԱԿ ԱԽ շրջանակում դիտարկելու այն առաջարկից, որ Երևանին արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այդ մասին Ելիսեյան պալատը հայտարարեց օրեր առաջ Մակրոն-Փաշինյան հեռախոսազրույցից հետո: Ընդ որում ուշադրոության է արժանի, որ Երևանի պաշտոնական հաղորդագրության մեջ չկար այդ մասին: Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ խորհրդարանում հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է Հայաստանի սահմանի անվտանգության հարցում օժանդակել ընդհուպ ռազմական օգնությամբ՝ ՄԱԿ մանդատի ներքո: Այդ բարձրաձայնումը նշանակում էր, որ Ֆրանսիայի առաջարկի դիտարկում կա և այնպես չէ, որ Երևանն այն լիովին մատնում է անուշադրության, այլապես Փաշինյանը այդ մասին չէր բարձրաձայնի խորհրդարանում:

Այդուհանդերձ, ստացվում է, որ իրավիճակը այդուհանդերձ նախատեսվում է եռակողմ ձևաչափի շրջանակ, այն ձևաչափի, որ ստեղծվել է նոյեմբերի 9-ով: Այստեղ անշուշտ մի կողմից կա օբյեկտիվ իրավիճակ, կապված թե Ռուսաստանի ռեգիոնալ դերի հետ, մյուս կողմից սակայն Հայաստանի շահերի և անվտանգության տեսակետից Հայաստանի հանդեպ այդ դերի իրացման մեղմ ասած խնդրահարույց որակից բխող օբյեկտիվ անհրաժեշտություն՝ դիվերսիֆիկացնել ներգրավված կողմերի շրջանակն ու ապահովել քաղաքական ճկունություն: Այստեղ է, որ Երևանի համար էական է բարձր պահել միջազգային ներգրավվածության տոնուսը, եթե անգամ բուն գործընթացը ծավալվելու է եռակողմ տրամաբանությամբ, հասկանալով նաև, որ զուտ երկկողմ տրամաբանություն այս դեպքում թերևս բացառվում է:

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի առաջարկն անշուշտ ամենևին չի նշանակում Ռուսաստանի շրջանցում: Ավելին, Փարիզն անկասկած չէր կարող իրավիճակը գնահատել իռացիոնալ, պատկերացնելով, որ Հայաստանն այսօր օբյեկտիվորեն ի վիճակի չէ շրջանցել Ռուսաստանին, և այդ հանգամանքը ռացիոնալ չէ ընդհանրապես ռեգիոնալ մասշտաբում: Փարիզը թերևս հենց այդ ամենը հաշվի առնելով է խոսել ՄԱԿ ԱԽ մասին, թերևս Վաշինգտոնի հետ համաձայնեցված, Երևանին ընձեռելով թերևս եռակողմ ձևաչափում ավելի ճկուն լինելու և համարձակ խոսելու հնարավորություն, թիկունքում ունենալով բազմակողմ ձևաչափի առաջարկը: Ֆրանսիայի առաջարկն ի վերջո ոչ թե դուրս է դնում Ռուսաստանին, այլ ներառում այլ ձևաչափ, որտեղ չկա Թուրքիան: Այդ իմաստով, եռակողմ փաստաթղթի ուղղությամբ աշխատանքին զուգահեռ, Երևանից պահանջվում է թերևս ոչ պակաս ինտենսիվ աշխատանք երկկողմ՝ հայ-ֆրանսիական ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում