Շվեդիան բնակչության թվաքանակի նկատմամբ կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշով ԵՄ երկրների շարքում հայտնվել է առաջին տեղում։ Այս մասին են վկայում Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման հարցերով եվրոպական կենտրոնի թարմացված տվյալները։ Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ դա չի վկայում երկրում հիվանդացության բռնկման մասին։ Երկրում համաճարակի գարնանային ալիքի պիկն անցել է ապրիլի կեսերին և այդ ժամանակվանից վարակման դեպքերի օրական աճն աստիճանաբար նվազում է։
Վերջին 14 օրում 100 հազար բնակչի հաշվով հիվանդացության 577.38 ցուցանիշ ունեցող Շվեդիային հաջորդում է Լիտվան (562.83), այնուհետև Կիպրոսը (521.84), Նիդերլանդները (483.09) և Լատվիան(431.31)։
Ամենալավ իրավիճակը դիտվում է հետևյալ երկրներում՝ Ֆինլանդիա, Պորտուգալիա, Ռումինիա, ինչպես նաև Մալթա և Իսլանդիա, որտեղ ցուցանիշը ցածր է 100-ից։
Հաղորդվում է, որ Եվրոպայի երկրներում կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը վերջին մեկ ամսում նվազել է 60 տոկոսով։