Thursday, 02 07 2026
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր

Անկարայի արձագանքը Թուրքիայի վերաբերյալ ԵԽ-ում ընդունված զեկույցին

Թուրքիայի արտգործնախարարությունը և այդ գերատեսչության խոսնակ Թանժու Բիլգիչը 2 առանձին հայտարարություններով արձագանքել են մայիսի 19-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի վերաբերյալ խորհրդատվական բնույթի զեկույցին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Նշյալ զեկույցում, ի թիվս այլ թեմաների, խոսվել է նաև արցախյան պատերազմում Թուրքիայի բացասական դերի մասին, ինչպես նաև Անկարային կոչ է արվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշված է, որ Թուրքիան չի կարող ընդունել այս խորհրդատվական որոշումը, հատկապես այս ժամանակահատվածում, երբ «ջանքեր է գործադրվում ԵՄ-ի հետ հարաբերություններում անդամակցության հեռանկարի վրա հիմնված դրական օրակարգ ձևավորելու համար»:

«Մերժում ենք այդ տեքստը, որը իրականությանը չհամապատասխանող պնդումներ է պարունակում մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության ու քաղ. կուսակցությունների վերաբերյալ, մեր երկրի՝ լուծմանը միտված, հումանիտար ու նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը դիտարկում է որպես սպառնալիք, Էգեյան ու Արևելյան Միջերկրական ծովերի ու Կիպրոսի հարցում արտացոլում է հունական անարդար ու կողմնակալ թեզերը, իսկ 1915-ի դեպքերի վերաբերյալ հիմնվում է հայկական միակողմանի պնդումների վրա»,- ասված է ԹՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նույն հայտարարության մեջ անընդունելի է համարվել նաև զեկույցում տեղ գտած արձանագրումներն այն մասին, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամության գործընթացը դանդաղել է բարեփոխումների հարցում Անկարայի ցուցաբերած ոչ բավարար կամքի պատճառով:

Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանժու Բիլգիչի առանձին հայտարարությունն էլ ամբողջությամբ վերաբերվում է ԵՄ-ի զեկույցի այն հատվածին, որտեղ ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրելու «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումը (Եվրոպական երկրներում ներկայացված է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից համակարգվող «Գաղափարական օջախներ» (Ülkü ocakları) շարժման միջոցով) ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում:

Ըստ Բիլգիչի՝ Թուրքիայի հիմնական կուսակցություններից մեկի հետ կապված լինելու պատճառաբանությամբ «օրինական» շարժմանը (նկատի ունի «Գաղափարական օջախները-խմբ.») ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու կոչը «մտքի խավարում է» այն պարագայում, երբ «որոշ եվրոպական երկրներ խոսքի ազատության քողի տակ թույլ են տալիս PKK-ի (Քրդստանի բանվորական կուսակցություն) ու գյուլենականների հետ կապված կազմակերպությունների գործունեությունն իրենց տարածքներում:

«Ռասիզմն ու ֆաշիզմը հատուկ են Արևմտյան քաղաքական ժարգոնին և չպետք է դրանք շփոթել Թուրքիայում ազգայնական գաղափարախոսության վրա հիմնված քաղաքական գծի հետ:

Հատկապես անընդունելի են հայկական սփյուռքի, PKK-ի ու FETÖ-ի (գյուլենականների) կողմից հորինված և արևմտյան քաղաքական գործիչների կողմից ներքաղաքական շահարկումների համար գործածվող այդ զրպարտությունները»,- ասել է Բիլգիչը:

ԵԽ-ի զեկույցում Հայաստանին ու սփյուռքին վերաբերող որոշ հատվածները ձևակերպված են հետևյալ կերպ.

– Դատապարտվում է այն փաստը, որ Թուրքիան ռազմական գործողություններին վերջ դնելու և ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, նպաստել դրանց շարունակմանը՝ դրանով իսկ դիմելով հրահրող հռետորաբանության և նպաստելով լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը:

– Դատապարտվում է Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես դա հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից:

– Եվս մեկ անգամ կոչ է արվում Թուրքիային զերծ մնալու որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող էր ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և աջակցել միջազգային երկխոսությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային գործընթացին:

– Խստորեն դատապարտվում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների և վարձկանների տեղափոխումը Լիբիա և ԼՂ հակամարտության գոտի:

 Բացի դրանից՝

– Կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը պաշտպանելու Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները և անհապաղ ընդունելու խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն:

– ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրելու Գորշ գայլեր ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում;

– ուշադրությամբ հետևելու նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:   

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում