Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ այցել է Շուշիի շրջանի Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքներ.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Երեկ՝ մայիսի 16-ին, այցելել եմ Շուշիի շրջանի Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքներ: Տեղերում բնակիչների հետ քննարկել ենք հետպատերազմյան շրջանում առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներն ու խնդիրները, դրանց լուծմանն ուղղված անելիքները»։