DarkSide խմբի կիբերհանցագործները, ովքեր 6 օր կաթվածահար էին արել ԱՄՆ-ի վառելիքի խոշորագույն մատակարար Colonial Pipeline-ի աշխատանքը, գողացել են տվյալներ ևս 4 խոշոր ընկերություններից և նրանցից փրկագին են պահանջում, որի չափը չի նշվում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ցանցահենները գողացել են տվյալներ իտալական Valvitalia ընկերությունից, ֆրանսիական Heli-Union ուղղաթիռային օպերատորից, շինանյութի ամերիկյան խոշոր արտադրող Irving Materials-ից և All American Asphalt-ից, որը զբաղվում է շինանյութի և վառելիքի վաճառքով։
Հաղորդվել է, որ Colonial Pipeline-ը ցանցահեններին 5 մլն դոլար է վճարել իր համակարգչային ցանցի վերականգնման համար։









































