Thursday, 02 07 2026
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան

Բողոքների ու նեղսրտման փոխարեն, թող Հայաստանը հարցնի՝ Երուսաղեմի հետ մերձեցումը կօգնի՞ հայ ժողովրդին. Էսկին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը։

-Պարոն Էսկին, ինչպես եք գնահատում իրավիճակը ներկա դրությամբ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։Ի՞նչն է  ստեղծված լարվածության պատճառը և ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

Եթե ​​նայենք հակամարտության ակունքին, ապա ՀԱՄԱՍ ահաբեկչական շարժումը իր գոյության հիմնական նպատակը տեսնում է Իսրայելի վերացման մեջ: Սա չի բացառում զինադադարի մասին ժամանակավոր պայմանավորվածությունները: Բայց միակ լուծումը կարող է լինել  Գազայում զինյալների լիակատար զինաթափումը: 16 տարի առաջ Գազայից Իսրայելի ամբողջական դուրս գալուց ի վեր սա առաջին ռազմական բախումը չէ: Բայց այս անգամ ուժգնության աստիճանը հատուկ է: Ավելի քան հազար հրթիռ է արձակվել Իսրայելի բնակելի շենքերի ուղղությամբ: Մեր հակաօդային պաշտպանությունը հրաշքներ է գործում, բայց, այնուամենայնիվ, մենք ունենք ավելի քան հարյուր վիրավոր և վեց սպանված: Եթե ​​Իսրայելը արմատական ​​միջոցներ չձեռնարկի ահաբեկիչներին ամբողջությամբ զինաթափելու համար, ապա տեղի կունենա ժամանակավոր դադար, իսկ հետո էլ ավելի արյունալի փոխհրաձգություն: Հայաստանում համեմատում են մեր իրավիճակը իրենց հետ: Բայց դրանք իրարից  տարբերվում են։ Մեր երկրում թշնամին հարվածում է բնակելի շենքերին և ոչ թե բանակն է հարձակվում բանակի վրա, բոլորովին այլ իրականություն է: ՀԱՄԱՍ-ին պետք չէ էսկալացիայի պատճառ։ Բայց հարկ է նշել Թուրքիայի դերը զինյալներին ֆինանսական և քաղաքական աջակցություն ցուցաբերելու հարցում: Էրդողանի օգնությունը ահաբեկիչներին մեր հակամարտության կարևոր գործոններից է:

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Երուսաղեմում տեղի ունեցած բախումների վերաբերյալ. «Մենք խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումներով: «Մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն պահպանել ՝ լարվածությունը թուլացնելու և քաղաքացիական անձանց հետագա զոհերը կանխելու համար», – ասված է հայտարարության մեջ: Ի՞նչ կարող եք ասել այս հայտարարության մասին։

-Ցավում եմ նման հայտարարության համար։Երբ ավելի քան հազար հրթիռ է արձակվում քաղաքացիական թիրախների ուղղությամբ, խրախուսելի չէ այնպիսի տերմինաբանություն, ինչպիսին «մենք բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն»: Ահաբեկիչները չի կարելի հավասարեցնել Իսրայելի հետ նույն մակարդակին, որն ամեն անգամ ահազանգում է Գազայի բոլոր խաղաղ բնակիչներին և նախազգուշացնում անմիջական հարվածի մասին, որպեսզի չվնասի նրանց: Այո, Իսրայելը զանգահարում  և նախազգուշացնում խաղաղ բնակիչներին ՝ նախքան ցանկալի օբյեկտը հարվածելը:

 

-Հաշվի առնելով թուրքիսրայելական հարաբերությունների ներկայիս մակարդակը ՝ կարո՞ղ է Հայաստանը ձգտել Իսրայելին դաշնակից դարձնել ՝ընդհուպ  մինչև Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը:

– Եկեք հիշենք, թե ինչպես է Իսրայելն իր անկախ գոյության հենց սկզբից բազմիցս առաջարկել Հայաստանին ջերմ և բարեկամական հարաբերություններ: Դա փաստ է: Իսրայելի հետ կառուցողական հարաբերությունների բացակայությունը Հայաստանի ընտրությունն է: Իսկ ներկայիս իրողությունը, որը ներառում է իսրայելական ռազմական պայմանագիր Բաքվի հետ 5 միլիարդ դոլարով,նույնպես  Հայաստանի ընտրությունն է: Կարող էր այլ իրավիճակ  լինել: Այսօրվա իրողությունը ներառում է Հայաստանի և Իրանի երկար տարիների ռազմական համագործակցությունը և Իսրայելի և Ադրբեջանի ռազմական համագործակցությունը: Հազիվ թե Հայաստանը համաձայնի Երուսաղեմի հետ արագ մերձեցմանը ՝ հաշվի առնելով իրանական գործոնը և Իսրայելի պայմանագիրը Բաքվի հետ: Բայց աստիճանական մերձեցման քաղաքականությունը հնարավոր է: Դա իրական կդառնա, եթե Հայաստանն առաջնորդվի ոչ թե նեղսրտմամբ կամ զայրույթով, այլ սեփական շահերով: Լավ կլինի, եթե Երևանը դադարեցնի Իսրայելի դեմ հարձակումները Բաքվի հետ պայմանագրի հարցի շուրջ: Դուք շատ լավ գիտեք վերջին պատերազմի օրինակով, որ ադրբեջանական բանակը շատ ավելի ու ավելի լայնորեն էր օգտագործում ռուսական արտադրության զենք, քան իսրայելական: Եվ դա չի խանգարում Ռուսաստանին համարել գլխավոր դաշնակից: Բողոքների փոխարեն, թող Երևանը հարց տա ՝ արդյո՞ք Իսրայելի հետ համագործակցությունը օգտակար կլինի Հայաստանի համար: Երուսաղեմի հետ մերձեցումը օգուտ կտա՞ հայ ժողովրդին: Եթե ​​հայ քաղաքական գործիչները ընդունեն այս մոտեցումը, ապա կարելի է կառուցողական երկխոսություն սկսել: Գաղտնիք չէ, որ ես հատուկ կապեր ունեմ Հայաստանի հետ: Ես անչափ ուրախ կլինեմ նպաստել մեր երկրների մերձեցմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում