Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Անկախ դատական համակարգ երբեք չի եղել. Հարցն այն է՝ դատավորը կարողանում է դիմակայել ճնշումներին, թե տուրք է տալիս դրանց

«Անկախ դատական համակարգ չկա, չի եղել ու չի էլ լինի։ Դատավորների վրա ճնշումներ գործադրողներ, միջամտողներ միշտ էլ կլինեն։ Այլ բան է՝ դատավորը դիմակայում է այդ ճնշումներին, թե տուրք է տալիս դրանց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով օրերս համացանցում հայտնված ձայնագրությանը։

Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում ձայնագրություն հայտնվեց, որտեղ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը երկրորդ անձի պատմում է, թե ինչպես է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը զանգահարում իրեն և ասում, որ իր վարույթում քննվող գործերից մեկով կալանավորված Վահագան Աբգարյանի խափանման միջոցը պետք է փոփոխվի, քանի որ «դա համակարգին է պետք, պետությանն է պետք»։ Եվ երբ Բեկթաշյանը նրան վերջնական պատասխան չի տալիս, հաջորդ օրը whatsApp հավելվածով Վարդազարյանից ստանում է իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմում։

«Սա նորություն չէ։ Ես ինչ ինձ հիշում եմ դատական համակարգում՝ նման երևույթ եղել է։ Զանգեր են եղել, միջամտություն է եղել, բայց ամեն զանգ ճնշում չի կարելի որակել։ Դա միջամտություն է եղել, որը ևս քրեական օրենսգրքով պատժելի արարք է համարվում։ Պարզապես պետք է գնահատել՝ այդ միջամտությունը հանցակազմ պարունակում է , թե ոչ։ Ես  ձայնագրությունը մանրամասն չեմ լսել, չեմ կարող ասել՝ դա ճնշում է  եղել, միջամտություն, թե խնդրանք։ Ինձ էլ են տարբեր գործերով տարբեր մարդիկ՝ գլխավոր դատախազությունից, գլխավոր դատախազ, տեղակալներ զանգահարել, միջամտություն է եղել Ռոյալ Արմենիայի գործով, զանգեր են եղել ԱԱԾ-ից, նախագահականից, արդարադատության խորհրդից, բայց դա չի նշանակում, որ ես արել եմ նրանց խնդրանքը։ Թող  զանգեն, բայց դատավորը կարող է չանել նրանց խնդրանքը»,-ասաց Օհանյանը։

Մեր դիտարկմանը՝ երբ ԲԴԽ նախագահը դատավորին կարգապահական հարուցելու վերաբերյալ դիմում է ուղարկում դա արդեն ճնշման փորձ չէ՞, Օհանյանը պատասխանեց. «Հա բա ինչ է։ Դա ոչ միայն ճնշում է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում, դա քրեորեն պատժելի արարք է, բայց այդ ամենը պետք է ճիշտ վերլուծվի, ճիշտ գնահատվի։ Դա գնահատման հարց է, որը պետք է անի դատարանը։ Պարզապես երևույթը շատ վատն է։ Իրականում անկախ դատական համակարգ երբեք չի եղել։ Դատավորն ինչքան էլ անկախ լինի, միջամտություններ լինելու են, զանգեր լինելու են։ Կարևոր է՝ դատավորը այդ միջամտություններին տուրք կտա, թե ոչ։ Կարևոր է նաև, որ միջամտողը չափը չանցնի։ Եթե միջամտել է ԲԴԽ նախագահը, դատախազը, կամ այլ անձ և դատավորը չի արել, պետք է անցնի գնա, բայց  երբ դատախազը որոշում է, որ եթե դատավորը չի անում իր խնդրանքը և քրեական գործ է հարուցում, կամ կարգապահական են հարուցում, դատավորի վրա, ապա սրանք արդեն լուրջ հանցագործություններ են և դրանց պետք է ընթացք տրվի։ Եթե նման դեպքերին ընթացք տրվի, ապա դատավորներն էլ, միջամտողներն էլ կզգաստանան։ Պարզապես հարց է առաջանում, թե դատախազին, ԲԴԽ նախագահին, ոստիկանապետին ով պետք է պատժի դատավորի գործին միջամտելու համար»,-ասաց Օհանյանը՝ հավելելով, որ ժամանակին «Ռոյալ Արմենիա»-ի գործով, երբ միջամտել էին իր գործին, ինքն ասել էր, թե ով է միջամտել, բայց պետությունը ընթացք չտվեց հանցագործությանը.«Իսկ երբ ընթացք տրվեր, ապա ես կարող էի հանգիստ ասել՝ նախագահականից սա է միջամտել, գլխավոր դատախազի որ տեղակալն է զանգահարել ու ասել, թե Ռոյալ Արմենիայի գործը ինչպես պետք է տանեմ։ Հարցն այն է, որ իրավունքի գերակայություն չկա,ավելի շատ չարաշահում կա»,-եզրափակեց նախկին դատավորը։

Հիշեցնենք, որ 2006 թվականին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանը «Ռոյալ Արմենիա» ընկերության գործով արդարացման վճիռ էր կայացրել, ում նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել, սպա նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նրա լիազորությունները դադարեցվել էին: Նրա նկատմամբ կարգապահական վարույթը իշխանությունները նախաձեռնել էին այն պատճառով, որ դատավորն արդարացնող դատավճիռ էր կայացրել «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների նկատմամբ, որոնք պնդում էին, թե մաքսային ծառայությունը կոռումպացված է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում