Մերձավորարեւելյան հիմնախնդրի խաղաղ գործընթացի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Տոր Վենեսլանդը մայիսի 6-ին մտահոգություն Է հայտնել իսրայելա-պաղեստինյան դիմակայության գոտում լարվածության աճի պատճառով եւ կողմերին զսպվածության կոչ Է արել՝ վերահսկողության կորստի ռիսկի կանխման համար: Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել Է Twitter-ում:
«Ես խորապես անհանգստացած եմ լավածության եւ բռնության աճի պատճառով օկուպացված Արեւմտյան ափին, ներառյալ Արեւելյան Երուսաղեմում: Ես բոլոր կողմերի քաղաքական, կրոնական եւ հասարակական առաջնորդներին կոչ եմ անում հստակ հանդես գալու բռնության, սադրանքի եւ հրահրիչ հռետորաբանության դեմ»,- գրել Է ՄԱԿ-ի հատուկ համակարգողը:
«Եթե իրավիճակն անուշադրության մատնենք, այն կարող Է դուրս գալ վերահսկողությունից»,- նախազգուշացրել Է Վենեսլանդը:
«Միայն վերջին օրերին երկու պաղեստինցի Է սպանվել Իսրայելի անվտանգության ուժերի հետ առանձին միջադեպերի ընթացքում՝ ընդհարումների եւ հարձակումների համատեքստում: Մեկ իսրայելացի Է սպանվել հրազենով պաղեստինցու կողմից ընթացող ավտոմոբիլից, վիրավորվել Է եւս մի քանի մարդ»,- թվարկել Է հատուկ համակարգողն ամենաաղմկահարույց միջադեպերը:
Վենեսլանդն Իսրայելի անվտանգության ուժերին «առավելագույն զսպվածության» եւ սոսկ կյանքի պատշպանության դեպքում զենքի կիրառման կոչ Է արել: «Բռնի գործողությունների մեջ մեղավորները պետք Է անհապաղ ենթարկվեն պատասխանատվության»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:









































