Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Լավրովի տարօրինակ հայտարարությունը Երևանում

Խաղաղ գործընթացը ՌԴ հովանու ներքո սկսվել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և ընթանում է արդեն մի քանի ամիս, հետևաբար խաղաղ գործընթացի վերադարձի մասին հայտարարությունը իրականության խեղում է: Այդ մտքի հեղինակը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է, որն աշխատանքային այցով Հայաստանում էր և համատեղ մամուլի ասուլիս ունեցավ Հայաստանի արտգործնախարարի հետ: Լավրովի հայտարարությունը մի կողմից բավականին տարօրինակ է, մյուս կողմից իհարկե լիովին համահունչ Ռուսաստանի այն քաղաքականությանը, որ վարվում է ռեգիոնում արդեն տարիներ, որ վարվում էր պատերազմի ընթացքում և բնականաբար վարվում է պատերազմից հետո: Այլ կերպ ասած, Մոսկվան խաղում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ նվազագույնը այնքան, որքան խաղում է կամ պահում է խաղի հեռանկարը Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ ԱՄՆ և Ֆրանսիայի հետ:

Լավրովը հայտարարում է, թե հասարակությունները խաղաղության այդ գործընթացի էֆեկտը, նյութականացումը տեսնելու դեպքում բոլորովին այլ կերպ կնայեն այն հարցերին, որոնք ըստ Լավրովի, ներկայումս «որոշ գործընկերներ» փորձում են սրել և դարձնել առաջնահերթություն: Լավրովը հայտարարել է, թե պետք չէ «քաղաքականացնել» գործընթացը: Սա իսկապես տարօրինակ է, թեև տողատակում ակնառու է, որ ՌԴ արտգործնախարարը խոսում է Արցախի կարգավիճակի և Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի թեմաների հարցում Ռուսաստանի շահագրգռության բացակայությանը: Ըստ նրա, այդ հարցերը սրելը ռիսկի տակ է դնում խաղաղ գործընթացը: Լավրովը ըստ ամենայնի Բաքու այցից առաջ փորձում է անել հայտարարություններ, որոնք ականջահաճո են Ալիևին, որը ամեն կերպ փորձում է խույս տալ կարգավիճակի և դեօկուպացիայի հարցերից: Եթե ՌԴ արտգործնախարարի այդ հայտարարությունն ունի ընդամենը Բաքվի հետ տակտիկական խաղի նպատակ, ապա այստեղ իրավիճակը ունի մի բովանդակություն: Բայց, եթե Ռուսաստանը այստեղ սկզբունքային անհամաձայնության մեջ է Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրների հետ, ապա սա արդեն լրջագույն մարտահրավեր է Հայաստանի շահերին և այլ բան չէ, քան ակնառու իրողություն, որ Ռուսաստանը գործում է այդ շահերի դեմ հակասության տրամաբանության շրջանակում: Սա էլ իհարկե նորություն չէ, ի վերջո այդպես է տարիներ շարունակ, սակայն դա հայկական հանրությանը ևս մեկ անգամ լրջորեն խորհելու առիթ է, խորհելու այն իմաստով, որ այդ ամենով հանդերձ՝ Հայաստանում այսպես ասած ներքաղաքական պրոցեսը ծավալվում է Ռուսաստանին հաճոյանալու տրամաբանությամբ, ստիպված հաճոյանալու, թե հոժարակամ, ըստ էության չունի նշանակություն: Ռուսաստանն ակնհայտորեն դիրքավորվում է հայկական քաղաքական, ռազմա-քաղաքական շահերին հակոտնյա տրամաբանության դիրքում, իսկ Հայաստանում արտահերթ ընտրության գործընթացի մեջ մտնող ուժերի գերակշռող մեծամասնությունը դիրքավորվում է Ռուսաստանին հաճոյանալու դիրքում: Սա ըստ էության կարող է դառնալ ազգային անվտանգության նոր սպառնալիք: Ու դա այն դեպքում, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հերթական անգամ խուսանավում է ուղիղ դատապարտել իր ռազմավարական դաշնակցի և ՀԱՊԿ պատասխանատվության գոտի հանդիսացող պետության տարածքի՝ Զանգեզուրի նկատմամբ Ալիևի հայտարարությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում