Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Թուրքիայի իշխանությունները Հայոց ցեղասպանությանը հանցակից են դարձնում ժամանակակից Թուրքիան. Արգենտինայում ՀՀ դեսպան

Արդարացնելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը Թուրքիայի ներկա իշխանությունները հանցակից են դարձնում ժամանակակից Թուրքիան։ Այս մասին նշել է Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը՝ այդ երկրի «Perfil» պարբերականում հրապարակած նամակում, որում անդրադարձել է հայերի հանդեպ Թուրքիայիև Ադրբեջանի քաղաքականությանը։

«Արմենպրես»-ը ներկայացնում է նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը։

Ապրիլի 24-ին լրացավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Արգենտինայում հիշողություն, արդարություն և ճշմարտություն գաղափարներն այնքան խորը արմատներ ունեն, որ յուրաքանչյուր արգենտինացի կամա թե ակամա այդ արժեքների կրողն է: Դա մեր ընդհանրությունն է:

Այս համատեքստում, ցանկանում եմ առաջին հերթին երախտիքի խոսքս հղել Արգենտինայի իշխանությունների սկզբունքային դիրքորոշման համար, ինչպես նաև արգենտինական ԶԼՄ-ներին՝ այդ թվում «Perfil» -ին՝ թեմային անդրադառնալու և այն լայնորեն լուսաբանելու համար:

Ցավոք, պետք է արձանագրենք, որ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին զուգահեռ մենք այսօր կրկին բախվում ենք ծայրահեղականության, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների, մարդկային կյանքի և արժանապատվության ոտնահարման արհավիրքին:

Վերոնշյալի ծայրահեղ դրսևորումը դարձան 2020թ․ սեպտեմբերի 27-ին՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այս անգամ՝ Արցախի հայության դեմ սանձազերծված ադրբեջանական ռազմական ագրեսիան, իրականացված պատերազմական հանցագործություններն ու վայրագությունները և դրանց հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամային իրավիճակը։

Մինչ օրս լիարժեք լուծում չեն ստացել ԼՂ հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հարցեր, և առաջին հերթին՝ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը:

Շարունակվում է նաև մշակութային ցեղասպանությունը… հայկական հետքերը տարածաշրջանից ամեն գնով ջնջելու և պատմությունը խեղաթյուրելու Թուրքիայի օրինակին ջանասիրաբար հետևում է Ադրբեջանը՝ սկզբում՝ Նախիջևանում, իսկ ներկայումս Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում:

Այսօր էլ շարունակվում է Թուրքիայի հայատյաց քաղաքականությունը: Ապաշխարելու փոխարեն Թուրքիայի ներկայիս իշխանությունները ժխտում են, մեղադրում և սպառնում:

Արդարացնելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը Թուրքիայի ներկա իշխանությունները հանցակից են դարձնում ժամանակակից Թուրքիան: Ցեղասպանություն գործելու հայ ժողովրդին ուղղված արդարացումներն ու մեղադրանքներն, այս դեպքում՝ հենց ցեղասպանության զոհերին, այնքան անհիմն են, տրամաբանությունից, ժամանակից և մարդասիրական արժեհամակարգերից դուրս, որ դրանք մեկնաբանելը բացարձակ որևէ իմաստ չունի: Դրանք միայն առաջացնում են տարակուսանք և զայրույթ:

Մի պահ պատկերացրեք՝ ներկայիս Գերմանիայի իշխանություններն արդարացնում են Ադոլֆ Հիտլերին և Հոլոքոստը… մեղմ ասած դժվար է պատկերացնել, չէ՞: Ցավոք, այսքան անիրական է ժամանակակից թուրքական իրականությունը:

Տեղեկացա, որ Թուրքիայի դեսպանն է նաև ակտիվ կերպով լծվել իր երկրի ժխտողական քաղաքականության կեղծ թեզերի տարածման պրոպագանդիստական գործին այստեղ՝ Արգենտինայում, մի երկրում, որտեղ պատմական հիշողությունը, մարդու իրավունքներն անբեկանելի արժեքներ են:

Կարող էի, իհարկե, նրան հիշեցնել, օրինակ, որ «ցեղասպանություն» եզրույթը սահմանվել է Ռաֆայել Լեմկինի կողմից հենց Հայոց ցեղասպանության օրինակի հիման վրա, հիշեցնել, որ ցեղասպանված հայերը հենց Օսմանյան կայսրության քաղաքացիներ էին և ոչ մեկ այլ թշնամական երկրի, հիշեցնել նույն Հիտլերի խոսքերը Հոլոքոստից առաջ, թե ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածները, կամ, օրինակ, նրանց փոխանցել այդ տարիներին Օսմանյան կայսրությունում աշխատած տարբեր երկրների մեր գործընկեր-դիվանագետների փաստավավերագրությունների բազմաթիվ արկղեր: Սակայն այդ ամենն, իհարկե, իմաստ չունի, քանի դեռ Թուրքիայի կենտրոնական իշխանությունները որդեգրել են ժխտողականությունը, հանցակցությունն ու իրականության մերժումը:

Այդուհանդերձ, վստահ եմ, որ խնդիրն այն չէ, թե Թուրքիան կճանաչի, թե ոչ Հայոց ցեղասպանության փաստը և կընդունի իր մեղքը: Հարցը ընդամենն այն է, թե ե՛րբ է նա դա անելու:

Թուրքիան չունի այլընտրանք, եթե ուզում է դառնալ մի երկիր, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և ժամանակակից արժեհամակարգերը:

Ինչպես յուրաքանչյուր հայ, ես անուղղելի լավատես եմ և վստահ եմ, որ այդ օրը գալու է: Այսօր իսկ նկատելի են դրա հիմքերը. շատ են հենց թուրք մտավորականները, հասարակական և մշակութային գործիչները, որոնք, չնայած թուրքական պետության կողմից ճնշումներին և հարուցվող քրեական գործերին, իրենց մեջ ուժ են գտնում հանուն պատմական ճշմարտության վերականգնման պայքարելու: Ժամանակակից աշխարհում ստի վրա ազգային ինքնություն կառուցելը դատապարտված է անհաջողության և դա գիտակցում են բազմաթիվ թուրք մտավորականներ:

Իսկ մինչ այդ, բոլորս, միասին պետք է անենք ամեն հնարավոր բան, աշխատենք համախմբված, որպեսզի բացառենք նման ողբերգությունների և արհավիրքների կրկնությունն աշխարհի որևէ կետում: Նման հանցագործությունների միջազգային ճանաչումը և դատապարտումն ունի կանխարգելիչ գործառույթ: Մարդկային կյանքն անգին է, իսկ դրա դեմ ոտնձգությունները չունեն որևէ արդարացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում