ԱՄՆ առափնյա պահպանության USCGC HAMILTON (WMSL 753) նավը առաջին անգամ այցելեց Բաթումի նավահանգիստ՝վրացական առափնյա պահպանության ծառայության հետ համատեղ զորավարժություններ անցկացնելուց հետո: Տեղեկատվությունը տարածում է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը:
«ԱՄՆ առափնյա պահպանությունը ակնկալում է, որ մեզ ավելի շատ հնարավորություններ կհատկացվի՝ աշխատելու Վրաստանի Առափնյա պահպանության ծառայության հետ: Սև ծովի մեր գործընկերների հետ միասին կարող ենք աշխատել ծովում՝ օրենքի գերակայությունն ամրապնդելու համար»,- ասել է նավապետ Քրոնինը:
Վրաստանի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ անձնակազմի անդամներն այցելել են Փոթիում գտնվող առափնյա պահպանության հենակետ և Ռազմածովային ուժերի համատեղ հրամանատարական կենտրոն (JMOC):








































