Տուրիստական տրանսպորտային ընկերությունների ասոցիացիայի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին իրականացնում ՎՏԲ բանկի գլխավոր մասնաճյուղի մոտ՝ մի քանի ավտոբուսներով մասնակի փակելով Մոսկովյան փողոցը։
Ասոցիացիայի նախագահ Արմեն Աբգարյանի խոսքով՝ բանկերն ու հատկապես ՎՏԲ բանկը սկսել են տույժեր կիրառել տնտեսվարողների նկատմամբ այն դեպքում, երբ ՀՀ կառավարությունից, Կենտրոնական բանկից հավաստումներ են ստացել, որ շուտով Կառավարության 25-րդ միջոցառումը կերկարաձգվի ևս 4 ամսով և այս հարցը կլուծվի: