Wednesday, 15 07 2026
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին

Քաղաքականությունից հեռու եմ, զզվել եմ էս հասարակությունից․ Վարդան Ղուկասյանն ընտրություններին կաջակցի Քոչարյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, մամուլը գրում է, որ այս ընտրություններին էլ Քոչարյանին եք սատարելու։ Ճի՞շտ է։

-Ես վաղուց եմ ասել, որ եթե Քոչարյանը դրեց իր թեկնածությունը, ապա ես նրան եմ պաշտպանելու։ Ես դեռ էն ժամանակվանից եմ դա ասել, երբ Քոչարյանը մեկուսարանում էր։ Ես Քոչարյանին ազատություն եմ մաղթել ու ասել եմ, որ նրան կսատարեմ, բայց միևնույն ժամանակ ես քաղաքականությունից հեռու եմ, ոչ մեկի հետ չեմ գնալու, պատգամավոր չեմ դառնալու։ Ես ինչ ձայնի հնարավորություն ունեմ՝ կպաշտպանեմ Քոչարյանին։

-Այսինքն Քոչարյանին սատարելու եք, բայց ցուցակում չե՞ք լինելու։

-Չէ, ես այլևս ոչ մի ուժի ցուցակում չեմ լինի։ Առաջարկներ եղել են, բայց ես այլևս քաղաքականությունից դուրս եմ։

-Դուք տարբեր ժամանակներում տարբեր քաղաքական թիմերում եք եղել։ Նախ ՀՀԿ-ի հետ էիք, հետո՝ ԲՀԿ-ի, հիմա Ռոբերտ Քոչարյանի։ Սկզբունքայնությա հետ խնդիրներ չե՞ն առաջանում։

-Ես երբեք կուսակցական չեմ եղել։

-Դուք ՀՀԿ-ական եք եղել, երբ Գյումրիի քաղաքապետ էիք։

-Այո, երբ քաղաքապետ էի, կուսակցությունները ինձ ուտում էին, զոռովից ինձ մտցրեցին Հանրապետական։ Բայց ոչ նշանն եմ կրել, ոչ խորհրդի նիստերին եմ մասնակցել, չնայած մարզի ղեկավարն եմ եղել, համագումարներին էլ չեմ մասնակցել, բայց դուք ուզում եք ինձ ֆռցնեք, զոռովից կուսակցական սարքեք, ինձ վարկաբեկեք։ Օրինակ Բարգավաճի մեջ էլ չեմ մտել, կուսակցական չեմ եղել։

-Բայց իրենց քվոտայով եք պատգամավոր դարձել։

-Հա բայց ես իմ ձայները ունեցել եմ։ Էնպես եք սարքել երկիրը, որ առանց կուսակցության ոչ մեկը ոչ քաղաքապետ կարա լինի, ոչ պատգամավոր։ Եթե մեկը ուզում է էս երկրի համար մի բան անի, պետք է կուսակցական լինի, մտնի մի կուսակցության մեջ, որ գնա Ազգային ժողով։ Ես հասկանում եմ ձեր միտքը, ուզում եք ասել՝ իբրև ես թռնող եմ, բայց ես թռնող չեմ, ես թռցնող եմ։ Էնպես չի, որ մեկին սատարում ես, նշանակումա էստեղից թռնում ես էնտեղ։ Երբ ՀՀԿ-ն լիդեր էր երկրում, ես միակ մարդն եմ եղել, որ դուրս եմ եկել ՀՀԿ-ից։ Տեսնում եք չէ իմ բնավորությունը։

-Այո, նաև երբ ՀՀԿ-ն իշխանության էր, դուք դարձաք ՀՀԿ-ական և նաև քաղաքապետ։ Դա էլ ենք հիշում։

-Ես Հանրապետականով չեմ քաղաքապետ դարձել։ Ես ինձանով եմ քաղաքապետ դարձել։ ՀՀԿ-ն միշտ ինձ դեմ է եղել։ Բոլոր ընտրություններին ՀՀԿ-ն միշտ իմ դեմ թեկնածու է դրել ու պարտվել է։ Եվ ոչ միայն ՀՀԿ-ն։ Հայաստանի բոլոր կուսակցությունները ինձ դեմ են եղել և միշտ պարտվել են։

-Հիմա Քոչարյանը ի՞նչ կարող է անել երկրի համար, որ իրեն եք սատարում։

-Այն, ինչ Հայաստանի համար կարող է անել Քոչարյանը, ոչ մեկ չի կարող անել։ Ինչ որ նա արել է իր աշխատած ժամանակահատվածում, որ նայում ես մնացած նախագահներին հասկանում ես, որ ոչ մեկ իր չափ գործ չի արել։

-Քոչարյանի պաշտոնավարման տարիները հիշվում են որպես արյունալի տասնամյակ։

-Դուք սուտ եք խոսում։ Ստատիստիկան նայեք։ Ոստիկանության տված ստատիստիկային նայեք ու կտեսնեք, որ Քոչարյանի պաշտոնավարման տարիներն ավելի հանգիստ են եղել, քան վերջին տարիներին։ Բացեք, համեմատեք ու կտեսնեք, որ այս 10 տարին ավելի հանգիստ ու խաղաղ է եղել։

-Քոչարյանի պաշտոնավարման տարիներին եղել են ամենաշատ քաղաքական սպանությունները, առեղծվածային մահերը, Պողոս Պողոսյանի սպանությունը Քոչարյանին ողջունելու համար։ Քոչարյանի օրոք եղել է Հոկտեմբերի 27 և Մարտի 1 ի վերջո։

-Քաղաքական սպանությունները չեք կարող ասել, որ հստակ ինչ որ մեկն է արել։ Դա պետք է ապացուցել։ Տարբեր մարդիկ տարբեր կերպ են մեկնաբանում։ Սորոսը հիմա ոնց թելադրում է, դա են անում լրատվականները։

-Պարոն Ղուկասյան, ես սպանությունների ու հանցագործությունների մի ամբողջ շարք թվարկեցի, Դուք ասում ես Սորոս։

-Ես էլ ասեցի, որ միանշանակ կարծիք չկա։ Հիմա Դուք ինչ ուզեք, ոնց ուզեք էդպես էլ կներկայացնեք։

-Քոչարյանը Գյումրիից ձայն կստանա՞։ Գյումրեցիները նախկիններին կարծես չեն սիրում։

-Քոչարյանը աղետի գոտին կառուցող մարդ է եղել, ո՞նց կարող է ձայն չստանալ։ Ինքը միշտ էլ Գյումրիում ձայներ ունեցել է։ Այդքան մարդ բնակարան է ստացել իր օրոք ի վերջո։

-Կառուցո՞ղ։

-Այո, Քոչարյանի ժամանակ ամբողջ քաղաքը կառուցվել է։ Տակը չնչին բան էր մնացել, բայց էս երեք տարվա մեջ մի բնակարան չի կառուցվել։ Դուք հիմա ուզում եք լույսը խավար ներկայացնել, խավարը՝ լույս։ Նապոլեոնն էր ասում՝ ես երեք լրագրողից ավելի շատ եմ վախենում, քան հարյուր հազար թշնամու բանակից։

-Դո՞ւք էլ եք Նապոլեոնի պես մտածում։

-Այո, դուք ուզեք՝ որձն էլ էգ կսարքեք։

-Իսկ Դուք ինչպե՞ս եք գյումրեցիներին համոզելու, որ Քոչարյանին ձայն տան։

-Ես այս քաղաքում ապրել եմ, ապրում եմ, ինձ հարգող մարդիկ կան։ Ես իմ խոսքը կասեմ ու մարդիկ կվստահեն ինձ ու ձայն կտան Քոչարյանին։

-Առանց ընտրակաշառքի կկարողանա՞ք մարդկանց համոզել, որ Քոչարյանին ընտրեն։

-Ես միշտ առանց ընտրակաշառքի եմ ընտրվել և առանց կեղծիքի։

-Այս աշնանը Գյումրիի քաղաքապետի ընտրություններին էլ չե՞ք մասնակցի։

-Ես զզված եմ։ Ընդհանրապես դուրս եմ գալիս խաղից։ Ես գիտեմ, դու ֆռռացնում ես, որ հարցնես քաղաքապետի ընտրությունների մասին։

-Ես արդեն հարցրել եմ, պարոն Ղուկասյան։

-Հաա, ինձ ընդամենը մի մարդ պիտի ասի՝ դու պետք ես էս երկրին ու պետք է գաս։ Միայն մի մարդ կարող է ինձ դա ասել։ Բայց ես զզված եմ էս հասարակությունից, ամեն ինչից, ես հեռու եմ։ Զանգ մի տվեք, բզեզի բունը մի քանդեք։

-Իսկ ով է այդ մի մարդը։

-Թույլ տվեք դա էլ չասեմ։ Ամեն ինչ չէ, որ պետք է իմանաք։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում