Tuesday, 21 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Արցախյան հակամարտության անփառունակ բանակցային էպոպեան ցույց է տալիս, թե ինչ չարիք է ավտորիտար կառավարումը

Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արտաշես Խալաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Արցախյան հակամարտության ավելի քան 20-ամյա անփառունակ բանակցային էպոպեան ցույց է տալիս, թե ինչ չարիք է ավտորիտար կառավարումը՝ առանց հակակշռիռների և զսպումների, առանց գործունակ խորհրդարանի, ով կվերահսկեր Նախագահի և կառավարության կողմից վարվող արտաքին քաղաքականությունը, առանց անկախ ԶԼՄ-ների, որոնք լրագրողական հետաքննության, հրապարակումների, իշխանության ներկայացուցիչներին տրվող հարցերի միջոցով համակողմանիորեն կլուսաբանեին բանակցային գործընթացը և հասարակության տեղյակ կպահեին, թե ինչ է կատարվում իրականում, և ինչ է քննարկվում բանակցությունների ժամանակ։

Եվ երբ խոսում են այն մասին, թե նախկինում, նախքան 2018թ․ ամեն ինչ լավ էր, բանակցությունները լավ էին ընթանում և այլն, հարց է առաջանում՝ իսկ ո՞վ գիտեր՝ ինչ է քննարկվում բանակցությունների ժամանակ, ու՞մ էր ընդհանրապես թույլատրված ուղիղ խոսել Արցախյան հարցի շուրջ, ո՞ր կուսակցությունն էր իրականում, թերևս բացի ՀԱԿ-ից, մինչև 2018թ․ ռիսկ արել իր հստակ ծրագիրը ներկայացրել Արցախյան հարցի ողջամիտ կարգավորման վերաբերյալ։

Եվ երբ այս ամենը վերլուծում ես, հասկանում ես, որ ամեն ինչ այս աշխարհում գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ․ չի կարող ավտորիտար և կոռումպացված քաղաքական ռեժիմի պայմաններում բանակը լինել մարտունակ, լավ զինված, երկրի արտաքին քաղաքականությունը լինել ինքնաբավ և հայանպաստ, երկրում մոլեգնող քրեական բարքերի պայմաններում բանակում իշխել հայրենասիրական ոգին և զինվորական կարգապահությունը և այսպես շարունակ։

Ուրեմն՝ ժամանակն է հանդարտ, սառնասրտորեն, ատամները կրճտացնելով՝ սկսել Հայաստանի արդիականացումը, հանրային համերաշխության հաստատումը և ուժեղ ու կարողունակ Հանրապետության ստեղծումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում