Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Քոչարյանի փաստաբանը հայտարարեց, որ հիմա ինքը գնում է նիստից, քանի որ այլևս չի պատրաստվում լսել Արամ Մանուկյանի ելույթը․ Լուսինե Հակոբյան

Փաստաբան Լուսինե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ Արամ Մանուկյանի երեկվա դատավարության տարբեր ասպեկտներ բավական լուսաբանվել են բացառությամբ մեկի, էստեղ կարճ կանդրադառնամ նաև դրան: Երեկ նախագահող դատավոր Լիլիթ Սարգսյանը, դատական նիստը բացելուց հետո, տեսնելով դահլիճում տեսախցիկներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոշեց ի ցույց դնել լիբերալ արժեքների նկատմամբ իր բարեհաճ վերաբերմունքը և շնորհավորեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին մամուլի ազատության օրվա առթիվ: Նիստը տեսաձայնագրելու ու հեռարձակելու դեմ որևէ մեկը չառարկեց ու նիստն սկսվեց:

Ամեն ինչ հանգիստ էր մինչև այն պահը, երբ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը հասկացավ, որ այն, ինչ իրենց թիմն ամեն կերպ թույլ չէր տվել, որ տեղի ունենա Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործով, այն է` հարցերի բովանդակային քննարկում, տեղի է ունենում այս դատավարության ընթացքում Արամ Մանուկյանի դիրքորոշման ներկայացման շրջանակներում: Տեսնելով, որ որևէ կերպ չի կարողանում խոչընդոտել հարցերի բովադակային քննարկմանը` նա հայտարարեց, որ հիմա ինքը գնում է նիստից, քանի որ այլևս չի պատրաստվում լսել Արամ Մանուկյանի ելույթը:

Դատավորը նրան հորդորեց սպասել մինչև ընդմիջումը, սակայն նա այդպես էլ չանսաց դատավորի հորդորին ու հեռացավ: Քիչ անց դատավորը հայտարարեց ընդմիջում` որոշակիորեն հնարավորություն տալու Քոչարյանենց վերամշակելու իրենց մարտավարությունը: Ընդմիջումից հետո Քոչարյանի ներկայացուցիչը վերադարձավ ու առարկեց նիստի տեսաձայնագրառման դեմ` վկայակոչելով ՀՀ քաղ դատի 144-րդ հոդվածի 9-րդ մասը, ինչի հիման վրա դատավորը մամուլի ազատության օրը նիստին հերոսաբար դիմացած լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչին արգելեց տեսաձայնագրում իրականացնել:

Դատավորի այս որոշումն ակնհայտ ապօրինի էր, ինչպես փորձեցինք բացատրել նրան, քանի որ չէր բավարարում ՀՀ Սահմանադրությամբ և ՄԻԵԿ-ով երաշխավորված արտահայտվելու ազատության իրավունքի սահմանափակման համար նախատեսված բոլոր երեք պայմանները: Մասնավորապես` որևէ հիմնավորում չհնչեց ոչ ներկայացուցչի և ոչ էլ դատարանի կողմից, թե ինչ իրավաչափ նպատակ է հետապնդում նման սահմանափակումը և ինչպես է այն անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում: Այսպիսով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած դատական պրակտիկան, ինչպես ցույց են տալիս մեր դատարանները, շարունակում է Հայաստանում էֆեկտիվորեն մնալ թղթի մի կտոր …»,-նշել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում