Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը երկրում եռօրյա սուգ է հայտարարել՝ կապված մայրաքաղաքում մետրոգնացքի վթարի հետ։
Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել մետրոյի 12-րդ գծում։ Այդ գիծն անորոշ ժամկետով փակվել է։
Երեկ Մեխիկոյի հարավարևելյան մասում մետրկամուրջը փլուզվել էր։ Կոնստրուկցիայի հետ ցած էր ընկել նաև գնացքը։ Զոհվել է 24 մարդ, վիրավորվել՝ 79-ը։