Հայաստանում որոշակիորեն գեներացվում է միտք, թե ընտրություններում ներկայիս կառավարող մեծամասնության հաղթանակի դեպքում կլինեն ավելի ուժգին ցնցումներ: Այդ միտքն առայժմ գեներացվում է որոշակի փորձագիտական շրջանակից, թեև բացառելի չէ և այն, որ շրջանակը գործում է քաղաքական որոշակի խմբերից ազդված: Բանն այն է, որ, լոկ փորձագիտական դիտարկում լինելու պարագայում, այստեղ իհարկե չկա որևէ խնդիր՝ յուրաքանչյուր փորձագետ ազատ է իրավիճակն ու հեռանկարները գնահատել իր պատկերացումների և վերլուծության շրջանակում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:










































