Wednesday, 22 07 2026
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում

Մեր գեներալները դարձել են ասող-խոսող, գրող-ջնջող. Ինչ է նշանակում գեներալը մամուլի ասուլիս տա ու կյանքը պատմի

«Ինձ մոտ տպավորություն է, որ մեր գեներալները դարձել են ասող-խոսող, իսկ որ ամենավատն է՝ գրող-ջնջող։ Ու այդ կարգի գեներալները փորձում են քննադատել ուրիշներին։ Ինչ է նշանակում շտաբի պետ եղած գեներալը մամուլի ասուլիս տա ու ինչ -որ բաներ պատմի։ Լրի՞վ եք գժվել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ անդրադառնալով Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործին։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով:

Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Հակոբյանի մեղադրանքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն, ԱԱԾ-ից էլ հավելյալ տեղեկատվություն չեն տրամադրում։

Հիշեցնենք, սակայն, որ պատերազմից հետո՝ նոյեմբերի 19-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Մովսես Հակոբյանը ուշագրավ հայտարարություններ էր արել։ Նախ՝ նա նշել էր, որ սպառազինության ձեռքբերման պլանը գործող Կառավարությունը 2018 թվականին փոխել է:

Ապա հավելեց, որ զինված ուժերի մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը՝ ավելացվել, գլխավոր շտաբի ու նախարարության անձնակազմի թվաքանակը 95%-ով աճել է, փոխարենը կրճատվել է մարտավարական օղակը` սկսած վաշտից, ավարտած՝ գնդերով, կրճատվել է հինգ գունդ, նաև՝ ջոկատի կազմն է կրճատվել` 11-ից դառնալով 9: Հակոբյանը այդ ժամանակ հայտնել էր, որ պատերազմի ընթացքում զորահավաք չի իրականացվել. սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախի բանակի համալրման պլանն իրականացվել է 78%-ով, Հայաստանինը` 52%-ով:

Ճիշտ է, հետո Մովսես Հակոբյանը իր մեկ այլ հարցազրույցում հերքել էր ինքն իրեն՝ կապված սպառազինության ձեռքբերման պլանի հետ, այդ ժամանակ պնդել էր, որ պլանը չի փոխվել, սակայն մնացած տեղեկությունները, ըստ էության, իրենց մեջ պետական, ռազմական գաղտնիք են պարունակում։

Սիրունյանի խոսքով՝ այս քրեական գործը, եթե իհարկե, վերաբերում է այդ ասուլիսում հնչեցված բացահայտումներին, ապա ավելի վաղ պետք է հարուցված լիներ, քանի որ գեներալին, բանակի երկրորդ դեմքին հարիր չէ մամուլի ասուլիս հրավիրել և բանակի ներքին խոհանոցը, ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունները հանրայնացնել։ «Մի գեներալ մամուլի ասուլիս է հրավիրում ու կյանքն է պատմում, գեներալների մի խումբ գիշերով ինչ-որ հայտարարություն են ստորագրում ու հրաժարական է պահանջում, հաջորդ օրը մի հատ էլ են հայտարարություն տարածում՝ հայտարարելով, որ վերահաստատում են իրենց առաջին հայտարարությունը։ Սա ծիծաղելի է։ Ու նրանք գեներալնե՞ր են համարվում։ Եթե այն, ինչ հրապարակվել է Մովսես Հակոբյանի կողմից մամուլի ասուլիսի ժամանակ, ճիշտ է, ապա այդ գեներալը  պետք է մեղմ ասած պատասխանատվության ենթարկվի և հետո կողմնորոշվի՝ ինքը հասարակական, քաղաքական գործիչ է, կանաչների միութունից է, թե՞ գեներալ»,-ասաց Սիրունյանը։

Փաստաբանն ասաց, որ արդյունքներ չի տեսնում առայժմ, բայց հույս ունի, որ գոնե այս գործով բացահայտում, պատասխանատվություն կլինի. «ԱԱԾ-ի հետ կապված որոշակի հույս ունեմ։ Ավելին ասեմ՝ Գլխավոր շտաբի ակցիան ես կապում եմ նրա հետ, որ ԱԱԾ-ն ակտիվացրել էր իր աշխատանքները բանակի կոռուպցիայի մեջ, ակտիվացրել է իր աշխատանքները բանակում։ Եվ հետո, այս ու նմանատիպ գործերով բացահայտում ու պատասխանատվություն է պետք, որպեսզի հաջորդիվ այլ գեներալներ չորոշեն ուսադիրներով հանդերձ քաղաքականությամբ զբաղվել։ Հիմա մենք նախկին ղեկավարներին ի թիվս այլի մեղադրում ենք բանակը 2008-ին քաղաքականության մեջ խառնելու համար։ Նույնն էլ ամիսներ առաջ եղավ։ Գեներալները հավաքվեցին ու փորձեցին բանակը խառնել քաղաքականությանը։ Ես կփորձեի հասկանալ, եթե նրանք հեղաշրջում անեին, ասեին՝ ուզում ենք երկիրը ոտքի կանգնեցնել, բայց գրել-ջնջելը, դատարան դիմելը, պահանջելը իրենց վերականգնել ինչ -որ պաշտոնների՝ ես դա չեմ հասկանում ոչ մի կերպ։ Դա աբսուրդ է»,-ասաց Սիրունյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ փորձ է արվում ոմանց կողմից այս քրեական գործերին քաղաքական նրբերանգ հաղորդել, փորձ անել ներկայացնել, թե սա քաղաքական հետապնդում է, ապա Սիրունյանը հորդորեց  այդ մարդկանց  չշտապել, քանի որ հնարավոր է շատ հակառակը պարզվի. «Կամ կարող է պարզվել, օրինակ, ինչպես է մի գեներալ իր առանձնատունը վաճառել բանակին, ապա այն նվեր ստացել բանակից։ Բա որ նման բաներ պարզվեն։ Այդ գեներալի անունն էլ չեմ տա, թող պարզեն»,-եզրափակեց Ալեքսանդր Սիրունյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում