Մայիսի 5-ին ԱՄՆ-ը կփորձարկի Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը «Վանդերբերգ» ավիաբազայում: Այս մասին ասվում է բազային պաշտոնական կայքի մամուլի հաղորդագրության մեջ:
«Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ 00։15-ից 6։15-ի սահմանում, Վանդենբերգի հյուսիսային մասից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ փորձարկման նպատակը արդյունավետության, պատրաստվածության և ճշգրտության գնահատականն է: