Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում մետրոկամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի, հոսպիտալացվել է 65 մարդ։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը, փոխանցում է Milenio հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի մասին։
Կոնստրուկցիան գնացքի հետ ընկել է քաղաքի հարավ-արևելքում՝ Օլիվոս և Տեսոնկո կայարանների շրջանում։