Tuesday, 14 07 2026
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

ԱՄՆ-ի կողմից շատ մոտ ապագայում որոշակի շարժերի ականատեսը կարող ենք լինել

Կալիֆորնիայում Դեմոկրատների համաժողովը բանաձև է քննարկելու, որով ԱՄՆ վարչակազմին կոչ կանի Բաքվից պահանջել հայ գերիների ազատ արձակումը, նաև պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ: Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նշեց, որ նման բանաձևերը, բնականաբար, ընդամենը խորհրդատվական բնույթի փաստաթղթեր են, ընդամենը կոչ են իրենց մեջ պարունակում. «Իհարկե, չափազանց կարևոր է նման փաստաթղթերի ընդունումը և ընդհանրապես այդ թեման բարձրացնելը: Բայց զուտ իրավական տեսանկյունից դրանք առանձնապես որևէ գործընթացի չեն տանում: Դրանք ոչ թե իրավական, այլ քաղաքական ճնշման մեխանիզմներ են Ալիևի ռեժիմի նկատմամբ: Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ նման պրոցեսները քաղաքական առումով կարող են ճնշում հանդիսանալ Ալիևի վրա, որովհետև դրանք կարող են նաև նախադեպ լինել, որպեսզի նման քայլերի գնան նաև այլ նահանգները կամ թեկուզ ԱՄՆ Կոնգրեսը: Գիտեք, որ նմանատիպ բանաձևի նախագիծ նաև ԱՄՆ Կոնգրեսում կա: Այո, այս պրոցեսն իր մեջ պարտադրանքի որևէ տարր չի կարող պրունակել, բայց որպես քաղաքական նախադեպ չափազանց կարևոր է»,-ասաց նա:

Սուրեն Սարգսյանն անդրադարձավ նաև Պենտագոնի հետախուզական վարչության ղեկավար Սքոթ Բերյերի հայտարարությանը, ով նշել էր, որ Ռուսաստանը դադարեցրեց ղարաբաղյան պատերազմը, բայց և ընդարձակեց սեփական ռազմական ու տնտեսական ազդեցությունը Հարավային Կովկասում: Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան հիմա ստիպված է վերանայել իր ռազմավարությունը նախկին Խորհրդային Միության տարածքում` հաշվի առնելով այդ տարածաշրջանում իրենց ազդեցությունն ընդարձակելու Չինաստանի, Թուրքիայի և Արևմուտքի ջանքերը։

Սուրեն Սարգսյանը բնական է համարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցություն, որը երևում է տարբեր հարթություններում. «Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ թե Ռուսաստանի, թե այլ պետությունների դերն ու նշանակությունն այս պատերազմում մշտապես քննարկվել է և կան դրա ամենատարբեր դիտանկյունները: Կարծում եմ՝ նաև ակնհայտ է, որ Ռուսաստանի մոտեցումը չպետք է կիսեին ԱՄՆ-ում և հակառակը:

Պետք է հաշվի առնենք, որ սրանք մրցակից պետություններ են և բավականին լուրջ մրցակցում են ամբողջ աշխարհում, այդ թվում մեր տարածաշրջանում, մասնավորապես, ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, որը հայտարարել է, որ առավել ակտիվ է լինելու արտաքին քաղաքականության ոլորտում: Այնպես որ այսպիսի հայտարարությունները պետք է մեզ համար արդեն սովորական լինեն, ընկալելի լինեն և առաջին հերթին դիտարկվեն հենց այս գլոբալ մրցակցության տրամաբանության ներքո»:

Միջազգայնագետի խոսքով, բոլորի համար էլ պարզ է, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում հիմնական խաղացողն է, և այդ այդ հիմնական խաղացողին մարտահրավեր է նետում Թուրքիան. «Բոլորի համար ակնհայտ է, որ պատերազմի արդյունքում ռուս խաղաղապահների հայտնվելը առավել ազդեցիկ է դարձրել ՌԴ դերը ոչ միայն Հայաստանի, այլ նաև նույն Ադրբեջանի համար: Այս առումով որևէ կասկած չկա, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում դեռևս շարունակում է մնալ ամենաազդեցիկ գործոնը: Ես համարում եմ, որ սա պատերազմի արդյունքում ձևավորված իրողություն է և այս իրողությունից պետք չէ խորշել»:

Սուրեն Սարգսյանը կանխատեսեց, որ ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում ակտիվանալու է, որովհետև ակտիվանալու է ամբողջ աշխարհում. «Միաժամանակ ակտիվանալու են նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անդամ: Այնպես որ պետք է սպասենք նոր քայլերի, նոր նախաձեռնությունների, նոր ակտիվ ձեռնարկների, նոր գործընթացների ամերիկյան ներգրավվածությամբ: Ես կարծում եմ, որ շատ մոտ ապագայում որոշակի շարժերի ականատեսը կարող ենք լինել»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում