Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

ՌԴ համար շարունակում է բարձրանալ Թուրքիայի ու Ադրբեջանի գինը և Մոսկվան միշտ կգտնի արդարացում

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադառնալով Հայաստանի անվտանգային համակարգի հեռանկարներին նշել է, որ այն շարունակում է հիմնված լինել հայ-ռուսական համատեղ զորախմբի և համատեղ ՀՕՊ-ի վրա: Նա նշել է, որ Սյունիքում ստեղծվել է 102-րդ ռազմակայանի նոր հենակետ, ինչը լրացուցիչ երաշխիք է այդ ուղղությամբ անվտանգության համար: Ընթացիկ տրամաբանության մեջ այս հարցը կարծես թե բանավեճի առարկա չէ և հայ-ռուսական համատեղ մեխանիզմները թերևս այն միակն են, որ լուծում են անվտանգային խնդիրներ, հաշվի առնելով եղած սպառնալիքների մակարդակն ու աղբյուրները: Մյուս կողմից սակայն 44-օրյա պատերազմը , դրա քաղաքական բովանդակությունը և ռեգիոնալ դերակատարների, այդ թվում Ռուսաստանի վարքագիծը հայկական պետականության համար լրջագույն և ծանր առիթ է ու պատճառ՝ անվտանգային հեռանկարային հայեցակարգերի ու մեխանիզմների շուրջ խորհելու համար:

Բանն այն է, որ ներկայումս էլ Հայաստանի անվտանգային համակարգը պարփակված չէ լոկ հայկական միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Արցախի այն հատվածը, որ մնացել է Արցախի ընտրված իշխանության, հայկական վերահսկողության ներքո, շարունակում է լինել միջազգայնորեն չճանաչված: Հետևաբար, որքան էլ այնտեղ ռուսական ռազմական ներկայությունը այժմ թվում է կայունության ու անվտանգության հուսալի երաշխիք, չկա որևէ երաշխիք առ այն, որ վաղը՝ մեկ տարի, կամ հինգ տարի, կամ տասը տարի հետո չի փոխվի իրավիճակ և այդ նոր իրավիճակում Ռուսաստանը ստիպված չի լինի դարձյալ հղում կատարել Արցախի չճանաչվածությանը, ասելով ինչպես Պուտինը նոյեմբերի 9-ից հետո՝ որ «Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջան է»: Ըստ այդմ, հայկական պետականության խնդիրն է նախ արձանագրել ու հասկանալ, որ Ռուսաստանը միշտ կգտնի Հայաստանի հանդեպ որևէ հակադաշնակցային գործողության «հիմնավորում» կամ «ալիբի», որովհետև այդ ուղղությամբ ձևավորել է հսկայական գործիքակազմ՝ թե իր մոտ, թե Հայաստանում, թե նաև Արցախում: Մենք իհարկե չենք առաջնորդվում Ռուսաստանի դիտավորության կամ դավաճանության պարզունակ կանխավարկածներով: Մենք պետք է գնահատենք ռացիոնալ ելակետերով, որոնք այսօր վկայում են Ռուսաստանի աշխարհաքաղաքական կարողությունների նվազման ակնհայտ միտում, ինչը Մոսկվայի համար թանկացնում է Թուրքիայի ու նրա սատելիտ Ադրբեջանի հետ գործակցության գինը:

Հետևաբար, Հայաստանը պետք է լրջորեն խորհի ռեգիոնում իր արժեքը էապես բարձրացնելու մասին, ինչը կարող է տեղի ունենալ միայն անվտանգային համակարգի արդյունավետության այլընտրանքային մեխանիզմների ձևավորման շնորհիվ: Այստեղ է հարցը և ընթացիկ խնդիրներին զուգահեռ, հայկական պետականությունը պարտավոր է ստանալ համալիր պատասխաններ հեռանկարում այդ խնդիրների լուծման գործընթաց ձևավորելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում