Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են այն մասին, որ հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը հնարավոր է՝ 10 միլիարդ դոլար է աշխատել ամերիկյան կրեդիտային վարկանիշի անկման վրա:
Այս մասին հաղորդում է Утро.ru-ն:
Ըստ նրանց, 2011 թ. հուլիսին անհայտ մի ներդրող մեկ միլիարդ դոլարով գրազ է եկել, որ Standard & Poor’s միջազգային վարկանիշային ընկերությունը կիջեցնի ԱՄՆ կրեդիտային վարկանիշը:
Գրազի պայմանները 10:1-ի էին, հետևաբար անհայտ ներդրողը, որը, ըստ տեղական մամուլի, Ջորջ Սորոսն է եղել, շահել է 10 միլիարդ դոլար:









































