Մենք պետք է պատրաստվենք անվտանգության, տարածաշրջանային կայունության։ Մեր տարածաշրջանում իրադրությունը պետք է փոխվի, բայց դա միայն մեզնից չի կախված։ ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ, որ ճիշտ արձանագրենք գլոբալ պրոցեսները։ Օրինակ երբ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից այնպիսի հայտարարություններ են հնչում, որոնք ողջունում ենք, դրանք հնչում են տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար։ Այդ հայտարարությունները չեն հնչում տարածաշրջանը բորբոքելու համար։ Հայաստանի նախկին ղեկավարները Հայաստանին մեղադրում են պատերազմ բորբոքելու մեջ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս ընդգծեց՝ ՀՀ-ում իշխանությունը չի կարող փոխվել, որովհետև իշխանությունը 2018թ.-ից պատկանում է ժողովրդին.