Արցախի Քաշաթաղի շրջանի տեղահանված բնակիչներն արդեն մի քանի ամիս է՝ սպասում են փոխհատուցման ու բնակարանային հարցի լուծման, սակայն հստակ քայլեր չեն տեսնում։ Նրանք այսօր ակցիա էին իրականացնում Կառավարության մոտ։
Քաշաթաղի Գողթանիկ համայնքի ղեկավար Հակոբ Պողոսյանի խոսքով՝ Հայաստան է տեղափոխվել 3000 ընտանիք։
«Մենք փաստաթղթերը կազմում ենք՝ բնակիչների այգիները, տեխնիկան, գույքն ու բնակարանը ներառելով, և հույս ունենք, որ կհատկացվի փոխհատուցում», – նշեց նա։