Monday, 13 07 2026
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը

Պետության աջակցությամբ անպտղության հաղթահարման ծրագրով Հայաստանում արդեն ծնվել է 79 երեխա

Պետության աջակցությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունենալու ծրագրով մինչև այժմ Հայաստանում ծնվել է 79 երեխա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Վերարտադրողական օժանդակ միջոցներից օգտվողները բավական շատ են եղել: Արդեն 79 երեխա ծնվել է այս ծրագրի շնորհիվ»,-ասաց Ավանեսյանը:

Ծրագիրը մեկնարկել է 2019-ին: Նախարարը նշեց, որ 2020-ը միանշանակ խոչընդոտել է ծրագրի ամբողջական իրագործմանը, որովհետև պլանային որոշակի հետազոտություններ կասեցված են եղել: Ավանեսյանը, սակայն, հույս հայտնեց, որ այս տարի շատ ավելի լավ արդյունքներ պետք է գրանցվեն:

Անդրադառնալով վերջերս կատարված փոփոխությանը, ըստ որի՝ առանց լրացուցիչ պահանջների, ծրագրից կարող են օգտվել նաև պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները՝ նախարարը նշեց. «Զոհված զինծառայողների ծնողները դիմում են: Բայց դա երկար պրոցես է, պետք է անցնեն հետազոտման, բուժման էտապներ, մինչև ունենանք արդյունքներ»:

Անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին կառավարության 2015 թվականին որոշմամբ սահմանվել էր շահառուների ընդամենը երկու խումբ: Ծառայություններն անվճար էին մատուցվում անապահովության 30 և ավելի միավոր ունեցող նպաստառուների համար, իսկ արտոնյալ պայմաններով՝10-30 միավոր ունեցող նպաստառուների համար: Ծառայությունների մեջ մտնում էր պատճառագիտության ախտորոշումը և բուժումը, մինչ սերմնավորումը և մինչ բեղմնավորումն իրականացվող հետազոտությունները և արհեստական սերմնավորումը, բեղմնավորումը չէր մտնում: 2019-ին որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, առաջարկվող ծառայությունների մեջ ներառվել է նաև արտամարմնային բեղմնավորումը, ինչն ավելի ծախսատար ծառայություն է, բացի այդ փոխվել է շահառուների խումբը: Շահառուների խմբում այսպիսով ներառվել են նաև զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, որոնք 2019-ին ներառել են 38 համայնք: Սակայն նախորդ տարի թիվը 38-ից դարձել է 184: Շահառու են եղել նաև զոհված զինծառայողների ծնողները: Շահառուների բոլոր խմբերի համար կնոջ տարիքը պետք է լինի մինչև 35 տարեկան (ներառյալ), իսկ զոհված զինծառայողների ծնողների համար սահմանափակումը մինչև 42 տարեկան է: Այս տարի նպաստառուների միավորների շեմը 30-ից իջեցվել է մինչև 28, նաև ներառվել է շահառուների նոր խումբ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում կամ ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառագիտական կապով զոհված զավակի ծնողները: Այս խմբի վրա չեն տարածվում մնացած խմբերի համար սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները, այդ թվում՝ չկա տարիքային սահմանափակում,անզավակության պահանջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում