Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ինչպե՞ս է վարվում գիշատիչն իր որսի, դահիճն իր զոհի հետ. հետևում է նրա վարքագծին, անում այնպիսի քայլեր, որոնք նրան ավելի ու ավելի են մղում փակուղի, ստիպում դրսևորել իր համար ցանկալի վարքագիծը:
Պատերազմից հետո մի քանի անգամ գրեցի, որ ես չեմ ասելու, որ իմ զինվորը, իմ բանակը ու մենք պարտվել ենք: Ոչ թե նրա համար, որ չեմ ցանկանում “ադեկվատ” ու “համաչափ” գնահատել Արցախյան պատերազմի աղետալի հետևանքները, ոչ թե նրա համար, որ հեղափոխական իշխանությունը “պարտվածի” պիտակ չկրի /ոչ ես այդ փաստաբանի պարտականությունն ունեմ, ոչ էլ հնարավոր է ասել, թե պատերազմը 2020թ.-ին չի եղել/, այլ 3 հիմնական պատճառներով.
1. իմ ընտանիքից ու մեր բոլորիս հերոս տղերքի, այդ թվում նահատակված ու մարտիրոսված, սխրանքը և սուրբ արյունը, մեր սրբացած Եռաբլուրը “չզրոյացնել”, թե անիմաստ էր ու կորցրեցինք ամեն ինչ, քանի որ այն ինչ նրանք պահել են անհավասար ճակատամարտում մեզ “ադին նա ադին” դուելի կանչած, բայց մեր վրա Թուրքիայի գեներալներ ու հատուկ ջոկատայիններ, Սիրիացի տեռորստների ու պակիստանցիների ջոկատներ բերած շակալի դեմ հանդիման, աշխարհի դավադիր լռության պայմաններում և առանց դաշնակցի, ինձ համար նույնքան սուրբ ու արժեքավոր է, որքան նրանց արյունը, գերեզմանը, քայլած արահետը. իսկ Արցախի մնացած մասը, Հայաստանը և այս խաղաղությունը, որի պայմաններում ապրում ենք մենք, այդ ամենն է, որ նրանք պահել են, ինչի համար հավերժ պարտական եմ:
2. Որովհետև չեմ ցանկացել, որ անավարտ այս ճակատամարտը ես կամ իմ հասարակությունն ընկալի որպես վերջաբան ու վերջնախաղ, մանավանդ որ ստորագրված փաստաթութղը կոչվում է 5-ամյա խաղաղության հրադադար, ու դեռ պարզ չէ, թե ինչ վիճակ, ինչ շանսեր կունենանք աշխարհում ու տարածաշրջանում 5 տարի անց, բացի այդ՝ տեսականորեն ու գործնականորեն քաղաքական եղանակներով Հադրութը, Շուշին ետ բերելու ու Արցախի՝ մեզ համար ցանկալի կարգավիճակին հասնելու միգուցե ոչ 100 տոկոս, բայց հնարավորութուններ կան, ինչը կրկին մեր այդ տղաների նվաճումն է, ու մեզանից է կախված, թե մենք ինչպես կօգտագործենք այդ շանսը,
Եվ վերջապես,
3. Բիհեվիորիզմի/վարքաբանական դպրոցներից մեկից գիտեմ “զոհի” խաղը, որի մասին ամենասկզբում գրեցի. ու եթե մենք ինքներս դնենք մեզ պարտված, հալածված զոհի դերում, թշնամին դրանից օգտվելով ավելի ու ավելի է իրեն “որսորդի” տեղ դնելու՝ ազդելով մեր հոգեբանության, հանրային կարծիքի և ընկճվածության վրա, մեզ փորձելու է մղել այն անկյունը, որտեղ կարող է մեզանից ստանալ Արցախ, Սյունիքի միջանցք ու անգամ Սյունիք ու Տավուշ…
Պատերազմից հետո մեր ներքին ընդդիմությունը անազնիվ նկրտումներով ու կարմիր գծեր հատելով իր հակառակորդին՝ իշխանությանը հարվածելու նպատակով մինչ օրս տրվում է անթույլատրելի գայթակղությունների՝ ամեն ինչ անելով ոչ միայն տղերքի արյունն ու արածը ջուրը գցելու, այլ նաև Ալիևի համար հայ հասարակությանը ևս մեկ անգամ զոհ դարձնելու համար…
Երբ ասում են “հողերը տվեցին” ես ընկալում եմ, որ նրանք վիրավորում են առաջին հերթին պատերազմ գնացած իմ փեսային, բազում զարմիկներին, եղբորը, որոնք այլ հերոս տղերքի հետ միասին փորձել են պահել Տիգրանակերտը, Խոջալուն, Օմարը, Ֆիզուլին, Հորադիզը, Հադրութը, Կուբաթլուն. նրանցից ոմանց դա հաջողվել է՝ ոչ մի սանտիմետր չեն զիջել, ոմանց էլ չի հաջողվել՝ ինչպես Հադրութում, Հորադիզում կամ Կուբաթլույում: Ու ինձ համար մեկ է, որ այդ ընդդիմության ուզածն այն է, որ հասարակությունը սկսի մտածել, թե “Նիկոլ Փաշինյանն է հողերը տվել, դավաճանը կամ պարտվողը նա է.” խոշոր հաշվով ստացվում է, ու ես ու շատերը այդպես ենք հասկանում, որ նրանք մեր տղերքին են մեղադրում, որ ոչ թե թշնամին է խլել այդ հայրենիքը, այլ նրանք ենք թշնամուն տվել՝ պայմանավորված, նահանջելով, ու այսպես շարունակ:
Նույն վերաբերում է նաև հասարակությանը “զոհ դարձնելուն”. ինձ առաջին հերթին հետաքրքրում է, որ Տավուշում, Սյունիքում ու Արցախում հասարակությունն ամուր լինի, վախերով չապրի, հենց ապրի այն գիտակցությամբ, որ ինքը դեռևս այնտեղ է, որովհետև մեր տղերքը չեն պարտվել, որ հենց իրենց կանգած ու ապրած տեղում մեր տղերքը կոնկրետ հաղթել են… Եթե հաղթած չլինեին, իրենք այնտեղ չէին լինի կամ այնտեղ չէին վերադառնա ժամանակավոր ու հարկադրված փախուստից հետո /խոսքը Արցախի մասին է/… Բայց արի ու տես, որ այստեղ էլ սրիկայությունը սահմաններ չունի. պատերազմից հետո ադրբեջանի հատուկ ծառայությունների մի լրագրող կգրի, թե Տավուշում գյուղեր են հանձնվելու նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն /իսկ տեքստում այդպիսի բան չկա/, ՀՅԴ Երկիր.ամ ու այլ կայքերը կտպեն դա, ներքին ընդդիմությունը դա կտարածի, Տավուշում ու Հայաստանում բոլորը կխառնվեն ու կապրեն կասկածը սրտում… Ամենաթարմերից՝ մեկ այլ ադրբեջանցի կգրի, թե Սյունքիում էլ հողեր են տվել, կամ Ալիևը Զանգելանում կնկարվի, ընդդիմադիր օգտատերերն ու կայքերը կգրեն, թե նա Սյունիքում է, Սյունիքում որոշ համայնքապետեր “կհաստատեն”, ոմանք միտումնավոր կլռեն ու սյունեցին և մնացյալ Հայաստանը կալեկոծվեն… Ու այս ամենը ներքին կեղտոտ քաղաքական հաշվարկներով…
Այսօր էլ ադրբեջանական հատուկ ծառայությունների անդամ, ՀԿ ներկայացուցիչ գրել է, թե հայերը տեղյակ չեն, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն հունիսին Ստեփանակերտը լինելու է Ադրբեջանի հսկողության տակ… Ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի արդարադատության նախկին նախարարը, Արցախի նախկին ՄԻՊ-ը, որը ասում են ԵՊՀ-ից հետո նույնիսկ ԱՄՆ-ում Ֆլետչեր է ավարտել ու պետք է որ կարդացած և հասկացած լիներ թուրքի հիշատակած նոյեմբերի 9-ի հայտարարությունը /որում նման բան չկա գրված/, դնում և տարածում է այն, դեհ, իրեն “կցված” կայքերն էլ գլխապատառ տարածում են այն՝ Արցախում մեծացնելով արցախցու վախերը ու նրան թունավորելով իրեն պահող, իրեն սնող ու պաշտպանող Հայաստանի ու նրա օրինական կառավարության դեմ: Եվ այս ամենը նրա համար, որ ադրբեջանցու ու Արցախի նախկին ՄԻՊ-ի նշած ժամկետներն ու դիրքերը նույնն են. թուրքական հատուկ ծառայությունների գործակալն էլ ուզում էդ ազդել Հայաստանում հունիսին կայանալիք ընտրությունների ելքի վրա, Արցախի նախկին ՄԻՊ-ն էլ ուզում է, որ հունիսի այդ ընտրություններում Նիկոլ Փաշինյանն քվե չստանա… Ես ինձ թույլ չեմ տա ասելում, թե Արցախի նախկին ՄԻՊ-ը ու թուրքական հատուկ ծառայությունների գործակալը նույն ցանցից են, ինչպես Արցախի նախկին ՄԻՊ-ն է իրեն թույլ տալիս Նիկոլ Փաշինյանի բոլոր հետևորդներին անվանել թուրք ու բոլորին կոչ անում նրանց հանդեպ խղճահարություն չունենալ ու գործել ինչպես թշնամու դեմ: Բայց այն որ նրանք երկուսն էլ տարբեր շահերով, բայց նույն դիրքորոշումներով նույն թիրախին են հարվածում, դա իրենց գրառումներն է ասում:
Ու այս ինֆոտեռորին վերջ չկա. որովհետև ոչ իշխանությունն է ստեղծում այդ կիբեր անվտանգության կենտրոնը, ոչ ԱԱԾ-ն է կարողանում կանխել հանրային անվտանգության համար վտանգ հանդիսացող այսպիսի դրսևորումները, ոչ էլ ՄԻՊ-ն է դատապարտում:
Ինձ մնում է իմ հանրությանը ասել հետևյալը. որքան էլ նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնագիրը սիրտ կանգնեցնող էր, այդուամենայնիվ դրանում որևէ կերպ ամրագրված չի եղել ու չէ ոչ այն, որ մենք Տավուշում գյուղեր ենք տալու, ոչ այն, որ Սյունիքում տարածքներ ենք տալու, միջանցք ենք տալու, ոչ էլ այն, որ Արցախի մեր պաշտպանած հատվածը թուրքին ենք տալու: Դա մի դեպքում միայն՝ եթե Ադրբեջանը դուրս գա եռակողմ հայտարարությունից ու պատերազմ հայտարարի Հայաստանին, երկկողմ հայտարարությամբ Հայաստանի անվտանգության համար պատասխանատու Ռուսաստանին առնվազն, և եռակողմ հայտարարությամբ Արցախում խաղաղապահությամբ զբաղվող Ռուսաստանին…
Եթե նշվածը չէ, ուրեմն իմացեք՝ ինֆոտեռոր է, Ալիևի ինֆոտեռորը…









































