
Պետդեպարտամենտը նշել է, որ ավելի վաղ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները՝ ԱՄՆ-ի ու Իրանի միջև բանտարկյալների փոխանակման մասին համաձայնագիր ձեռք բերելու մասին, չեն համապատասխանում իրականությանը: Հայտնում է Associated Press- ը:
«Այն տեղեկությունները, որ ձերբակալվածների փոխանակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես ասացինք, մենք միշտ հարցեր ենք բարձրացնում Իրանում ձերբակալված կամ անհետ կորած ամերիկացիների մասին: Մենք կանգ չենք առնի, քանի դեռ չենք կարողացել նրանց միավորել իրենց ընտանիքների հետ», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը: