Monday, 20 07 2026
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է

Ադրբեջանը փորձում է մինչև դելիմիտացիայի պայմանագիրը սողացող էքսպանսիայի եղանակով քմ-ներով առաջ գալ

Օրերս ԱԱԾ փոխտնօրեն Ստեփան Մելքոնյանը հայտարարել է, որ սահմանների հարցով որոշակի հստակեցումներ կլինեն, որ այդ գործընթացը ընթացքի մեջ է: Նա նաև խոսել է սահմանային գոտի, սահմանային շերտ ձևավորելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ ամեն պետություն այդ սահմանային շերտը ձևավորում է իր տարածքի հաշվին:

Իսկ մինչ այդ Սյունիքում անվտանգության լուրջ խնդիր կա, որի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ:

Նրա խոսքով, որպեսզի միջազգային իրավունքը ամբողջությամբ կառավարի այդ ողջ գործընթացը, դրա համար պետք է լինի պայմանագիր. «Դա խաղաղության պայմանագիրն է, որը պետք է նաև դելիմիտացիայի վերաբերյալ բաժիններ ունենա: Հիմա, դա, ըստ էության, արվում է ինչ-որ տեղ ինքնաբուխ, ինչ-որ տեղ համայնքային մարմինների բանակցությունների արդյունքում, բայց դա պետք է ֆիքսվի պայմանագրով, որ մտնի կարգավորման դաշտ և կարգավորվի միջազգային իրավունքով: Մենք չունենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ: Իսկ Ադրբեջանը ձգձգում է ստատուս քվոն, փորձում է այսպես կոչված սողացող էքսպանսիայի եղանակով քառակուսի մետրերով առաջ գալ մինչև այդ պայմանագիրը կնքվի: Իհարկե, պայմանագիրը մի օր անշուշտ կնքվելու է, բայց կնքվելու է այն սահմաններով, որին կողմերը հասել են այդ պահի դրությամբ»,-նկատեց փաստաբանը:

Հարցին, թե չեզոք գոտու ստեղծումն ինչ կտա կողմերին, նա պատասխանեց. «Դե դա մտնում է դեմարկացիայի, դելիմիտացիայի ամբողջ գործընթացի մեջ: Ինչպես գիտեք, մենք էլ ենք ստեղծել այդ գոտին և 25 տարի շարունակ պահել ենք, իհարկե, մեր դեպքում այն տասնյակ կիլոմետրեր էր ձգվում: Բայց դա չամրագրվեց որևէ պայմանագրով և ի վերջո, ռազմական ուժի կիրառումով իրավիճակը 180 աստիճանով փոխվեց:

Հիմա անվտանգության մարմինները սկսել են խոսել անվտանգության գոտի ստեղծելու մասին: Դա նույնպես պետք է մանրամասնորեն կարգավորվի, հարյուրավոր էջերի շրջանակներում և պայմանագրով ամրագրվի, որ կողմերը պարտավորվեն դրանով առաջնորդվել որպես իմպերատիվ կարգավորման փաստաթուղթ»:

Անդրադառնալով Սյունիքում անվտանգության տեսանկյունից ստեղծված իրավիճակին, Արա Ղազարյանն ասաց, որ իրավիճակը այդպիսին է, որովհետև ինքնաբուխ կերպով են սահմաններ ճշգրտվում. «Հաշվի չեն առնվում համայնքներում մարդկանց հիմնարար իրավունքների կենսական պահանջները, այդ թվում ազատ տեղաշարժի: Այսինքն մարդակենտրոն պետք է լինեն դրանք իրականում, բայց Ադրբեջանը խախտում է այդ սկզբունքը և առաջնորդվում է որքան հնարավոր է շատ պոկելու սկզբունքով՝ անկախ նրանից, որ համայնքները զրկվում են կենսական անհրաժեշտության, հաղորդակցության գծերից, տեղաշարժի ժամանակ անվտանգության խնդիրներ են առաջանում: Այդ ամենը պետք է իրականացվի տարբեր ոլորտների մասնագետների համագործակցությամբ, բայց հիմա իրականացվում է որոշակիորեն ինքնաբուխ կերպով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում