Monday, 13 07 2026
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

«17+»-ի բեկորները փորձում են միավորել ջանքերը, բայց ոչինչ չի ստացվելու. Քոչարյանի ու Սարգսյանի էլեկտորատը կդառնա պայքարի օբյեկտ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը  հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով։ Հինգշաբթի երկոյան տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այս մասին  հայտարարել է ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ կարծիք հայտնելով, թե հնարավոր գործակցությունն ամենաարդյունավետն է լինելու իշխանափոխության համար։

ՀՀԿ փոխնախագահը նաև հիշեցրել է, որ ընդդիմադիր մյուս գործընկերների հետ փորձել են կանխել արտահերթ ընտրությունների անցկացումը, միևնույն ժամանակ արձանագրելով՝ իրենց դա չի հաջողվել։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ սրանով ամրագրվում է 17+-ի պառակտումը.«Մյուս կողմից էլ ակնհայտ է  նաև, որ այդ բեկորները փորձում են միատեղել իրենց ջանքերը ու հենց այդ համատեքստում պետք է դիտարկել վերոհիշյալ դաշինքի մասին հայտարարությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արդյոք սա նշանակում է, որ միմյանց դեմ են պայքարելու նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, մեր զրուցակիցը պատասխանեց.«Իհարկե այն  էլէկտորատը, որի վրա իրենք հույս են դնում՝ կարող է նման պայքարի օբյեկտ դառնալ, բայց պետք է նշել, որ շատ դեպքերում նրանք նաև մեծ դաշտ ունեն, որտեղ իրենց շահերը համընկնում են։ Իրենց նաև միավորում է ևս մեկ բան. իրենք, մեծ հաշվով, միավորվեն-չմիավորվեն, ռուս առակագիր Կռիլովի հայտնի առակի նման՝ երաժիշտները ոնց էլ նստեն, միևնույնն է նրանց նվագածից երաժշտություն դուրս չի գա, որովհետև այդ երաժիշտները «անսլուխ են», նրանց տեղափոխումից, միավորումից, անջատումից՝ որևէ բան չի փոխվում»։

Մեհրաբյանի դիտարկմամբ՝ նրանք շատ մեծ շանսեր չունեն։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ևս այն կարծիքին է, որ այդ դաշինքը մեծ շանսեր ունի.«Պարզապես Քոչարյանի հետ «ախպերաբաժին» են անում, երկուսն էլ բացարձակ ռեյտինգ չունեն։ Քոչարյանի մասին գոնե մեկ-մեկ հարց են տալիս, նրանք ասպարեզում ընդհանրապես գոյություն չունեն» Քոչարյանի մասին հարցերն էլ՝ մինուսով, որպես հակահերոս»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է Քոչարյանի ու Սարգսյանի՝ իրար դեմ պայքարելուն, մեր զրուցակցին ասաց.«Ծովահրեշը երևի կիսվել է, գուցե շահերի անհամատեղություն ունեն։ Նայց նրանք ոխերիմ բարեկամներ են, երեսուն տարի առաջ Արցախից սկսել են քայլել դեպի Հայաստան։ Իսկ Վանեցյանը, երբ խոսում է Հայաստանի ապագայի մասին, հարց եմ տալիս՝ ի՞նչ կապ ունի նա Հայաստանի ապագայի հետ։ Նրան շանս էր տրված, բայց նա նախընտրեց մնալ անցյալի ճահճի մեջ»,-եզրափակեց Շիրինյանը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում