Գերմանիայում կորոնավիրուսի երրորդ ալիքով պայմանավորված սահմանափակումների պատճառով ճգնաժամի առաջ են կանգնել եվրոպական այլ երկրներ ևս: Այս մասին գրում է Deutsche Welle -ն՝ հղում անելով Դաշնային վիճակագրական ծառայությանը:
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2021 թվականի առաջին եռամսյակում Գերմանիայում ՀՆԱ-ն նվազել է 1,7 տոկոսով, ինչը բացասաբար է անդրադարձել նաև Գերմանիայի հարևան երկրների վրա: Փորձագետները ՀՆԱ-ի անկումը պայմանավորում են Գերմանիայի սահմանած լոքդաունով, որը կաթվածահար է արել սպառողական պահանջարկը: Տնտեսագետների գնահատականով՝ ԵՄ երկրների ՀՆԱ-ն առաջին երեք ամիսներին նվազել է 0,6 տոկոսով: