Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Հնդկաստանը շատ օգտակար կլինի, եթե Հայաստանը ճիշտ քաղաքականություն վարի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Վաչե Թադևոսյանը:

 Պարոն Թադևոսյան, օրերս պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին, քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ներկա վիճակն ու առաջիկա ծրագրերը: Օրերս էլ ԲՏԱ նախարարն ու Հայաստանում Հնդկաստանի դեսպանն էին հանդիպել, քննարկել  երկկողմ գործակցության տարբեր հարցեր: Պատերազմից հետո ՀայաստանՀնդկաստան հարաբերությունների ամրապնդման ուղղված որոշակի ակտիվությո՞ւն է նկատվում: Զարգացման ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում երկկողմ հարաբերություններում:

 Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման շատ լավ հեռանկարներ եմ տեսնում այս փուլում, սակայն չեմ կարող չանդրադառնալ մեկ շատ կարևոր խնդրի, որին ականատես եղանք բոլորովին վերջերս: Շատ տգեղ բան տեղի ունեցավ, Գանդիի արձանն են բացում, սակայն այնպիսի մեկնաբանություններ եղան, չէ՞ որ ամենը թարգմանվում է, և այս վիրավորական հոդվածները փչացնում են ոչ միայն մեր անձնական հարաբերությունները, այլ բարձր մակարդակի դիվանագիտական հարաբերությունների մասին է խոսքը: Հնդիկները հայասեր, բարի, շատ լավ ժողովուրդ են: Եվ լավ կլինի, որ ամեն հարցում, ոչ միայն ռազմական համագործակցության, այլ մշակութային, բժշկություն, որտեղ ամեն ինչ զարգացած է, համագործակցել: Սա կնպաստի Հայաստանի զարգացմանը: Եվ հիմա սխալ հայտարարություններով որոշակի խնդիրներ են ստեղծում: Համացանցով և թերթի հրապարակումներով որքան հիմար մեկնաբանություն ասես տեսանք: Չէ՞ որ ամենը թարգմանվում է, Գանդիի մասին ինչ ասես չէին ասում: Ի դեպ, Գանդիի արձանի գումարը մեր նահանգապետն էր տվել, որի հետ շատ լավ ծանոթ էինք, լավ հարաբերությունների մեջ էինք: Սակայն հարցը, կրկնում եմ, ոչ թե անձնական հարաբերությունների, այլ մասշտաբայինության մասին է:

Իսկ այս հանդիպումները պաշտոնական մակարդակում ի՞նչ կարող են տալ:

 Բացարձակ չեմ խորացել այդ բարձր մակարդակի հարաբերություններով, բայց կարող եմ ասել, որ մեր շրջապատում և մեր ծանոթության, բարեկամության մեջ շատ հոյակապ հարաբերություններ են, և հնդիկներն էլ շատ մեծ հարգանք են տածում մեր՝ հայերի նկատմամբ, և շատ վրդովվել էին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից, և հույս կա, որ հեռանկարում էլ ավելի լավ կլինեն այդ հարաբերությունները:

Դուք ապրում եք Հնդկաստանում: Ըստ Ձեզ՝ ո՞ր ոլորտներում կարող են Հայաստանն ու Հնդկաստանն ինտենսիվ  համագործակցել:

-Կարծում եմ՝ բոլոր ոլորտներում՝ սկսած բժշկությունից, մշակութային և այլն, և բոլոր հարցերում Հնդկաստանը որպես հարևան և բարեկամ երկիր ամեն հարցով մեզ կօգնի, մենք էլ իրենց կօգնենք ինչ-որ հարցերում և Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները պետք է բարելավել և հասցնել բարձր մակադրակի: Միայն Ռուսաստան չէ, կա Եվրոպա, Հնդկաստան, Չինաստան կա, ԵՄ տարբեր երկրներ: Եվ մանավանդ Հնդկաստանը և Չինաստանը շատ օգտակար կլինեն, եթե Հայաստանը ճիշտ քաղաքականություն վարի  թե՜ ռազմական, թե՜ արդյունաբերության, թե՜ մշակութսյին, թե բշկական ոլորտներում: Բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտի  համագործակցության շատ մեծ հեռնակար կա: Կան նաև ընդհանուր շահեր, որ պետք է  ճիշտ օգտագործել:

Վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունների խորացման քայլերն արդյոք նկատելի՞ չեն:

 -Գիտեք, բացի մամուլի հրապարակումներից, ես հանդիպումներից ավել նորություններ չեմ ստանում և ավելի շատ շփումները անձնական են:

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում