Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ, ապրիլի 30-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, բախվել են Infiniti, Mercedes եւ 2 Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: