Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Ռուսաստանը սպասում է մինչև Պետդումայի ընտրություններ, որից հետո կակտիվացնի տարածաշրջանում իր քայլերը։ Ըստ նրա՝ ՌԴ-ն լավ հասկանում է, որ չպետք է հարաբերությունները վատթարացնի այդ փուլում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնք ներուժ ունեն ազդելու գործընթացների վրա Հարավային Կովկասում ու Ուկրաինայում․ «Մինչև Պետդումայի ընտրությունները Կրեմլը կպահպանի տարածաշրջանում պատերազմի ձևավորած ստատուս-քվոն»։