Արման Թաթոյանը կարծում է, որ անվտանգության գոտու ստեղծումն այժմ հրամայական է, քանի որ դրա շնորհիվ սահմանամերձում ապրողների իրավունքները կվերականգնվեն։
Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելը ոչ միայն հնարավորություն կտա վերականգնելու սահմանամերձ բնակավայրերում ապրողների կյանքի և առողջության իրավունքը, այլ նաև կվերականգնվի արոտավայրերից օգտվելու, հողերը մշակելու իրավունքը։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։







































