Fox News-ի հաղորդմամբ՝ Միացյալ նահանգներում հանրապետականների թիրախում է հայտնվել երկրի նախկին պետքարտուղար, դեմոկրատ Ջոն Քերրին: Հանրապետական մի խումբ սենատորներ երկրի նախագահ Ջո Բայդենին կոչ են արել հետաքննություն անցկացնել նրա նկատմամբ, իրենց խոսքով, «նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆին Սիրիայում Թեհրանի շահերի դեմ Իսրայելի գաղտնի գործողությունների մասին տեղեկություններ փոխանցելու համար»:
Սենատորները նշել են, որ տարածաշրջանում կարևորագույն և հուսալի դաշնակիցներից մեկի վերաբերյալ գաղտնի տեղեկատվության բացահայտումը՝ լինի միտումնավոր, թե ոչ, արդեն իսկ Քերիին պաշտոնանկ անելու պատճառ է։ Այս մասին ասված է հանրապետականների հղած նամակում։ Ավելի վաղ Քերին հերքել էր մեղադրանքները: Ջոն Քերրին այժմ զբաղեցնում է կլիմայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի պաշտոնը: