Monday, 20 07 2026
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Աշխույժ պահ Հայաստանի շուրջ. Բայդենի ճանաչումից Պուտինի ողջույն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Կազան, որտեղ տեղի է ունենալու ԵԱՏՄ վարչապետների հավաքը: Մինչ այդ, Փաշինյանը Կազանում հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ, ինչպես նաև ռեգիոնալ տնտեսական հարցեր, մասնավորապես ենթակառուցվածքների ապաշրջափակման օրակարգի առնչությամբ: Առանձնակի ուշադրության է արժանի սակայն հանդիպման մեկնարկին մի դրվագ: Միխայիլ Միշուստինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մեկնարկին ասել է, որ նրան է փոխանցում ՌԴ նախագահ Պուտինի ողջույնն ու բարեմաղթանքը: Այդ դրվագը բավականին խոսուն է և բազմիմաստ: Միշուստինը մի կողմից այդպիսով ընդգծել է Նիկոլ Փաշինյանի հանդեպ Մոսկվայի այսպես ասած բարձր տրամադրվածությունը: Մյուս կողմից, այդ դրվագը կարող է վկայել այն մասին, որ Միշուստինը Փաշինյանի հետ հանդիպմանը ոչ միայն ներկայանում է որպես ՌԴ վարչապետ, այլ թերևս օրակարգի որոշակի հարցերով էլ ՌԴ նախագահ Պուտինի և Փաշինյանի միջև միջնորդ:

Պետք չէ բացառել և այն, որ Միշուստինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը քննարկում է հարցեր, որոնք մինչ այդ քննարկել էր ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Պուտինի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, որից հետո Միշուստինի հետ հանդիպումը ունի քննարկված հարցերի շուրջ առարկայական կոնկրետության նպատակ: Ապրիլի 24-ին ՌԴ նախագահի հետ զրույցը իր հերթին տեղի էր ունեցել բավականին դինամիկ և հատկանշական ֆոնին, երբ գործնականում ամբողջ աշխարհի ուշադրությունը կլանել էր Վաշինգտոնը՝ Ջո Բայդենի ուղերձով և հայերի ցեղասպանության ճանաչման պատմական փաստով:

Ի դեպ, դրան հաջորդեց ապրիլի 25-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Պուտինի միջև հեռախոսազրույցը, որի առնչությամբ տեղեկություն տարածվեց, որ կողմերը պայմանավորվել են Արցախի հարցում առաջիկայում հայտարարել համատեղ նախաձեռնությունների մասին: Դրանից հետո էլ եղան Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները այն մասին, որ Արցախի հարցում պետք է լուծվի կարգավիճակի և տեղահանվածների վերադարձի հարցը: ԱՄՆ դեսպանը խոսել էր նաև Հայաստանին սպառազինություն մատակարարելու հարցի կարևորության մասին, նշելով իհարկե, որ այստեղ որոշակի խոչընդոտներ կան Հայաստանի ՀԱՊԿ անդամության մասով: Այդպիսով, ակնառու է, որ անցնող օրերին՝ հայերի ցեղասպանության ճանաչման Վաշինգտոնի որոշումից հետո ծավալվել են բավականին բուռն քննարկումներ, որոնց շարքում է թերևս Փաշինյան-Միշուստին հանդիպումը՝ Պուտինի հատուկ ողջույնով: Ակնառու է, որ հայկական օրակարգի շուրջ ծավալվում է քննարկումների և դիվանագիտական-քաղաքական շարժերի որոշակի աշխույժ պահ: Կկարողանա՞ Հայաստանն օգտագործել այն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում