Tuesday, 14 07 2026
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

Հիմա նորից գնալ այդ ականապատված դաշտով և այնտեղ պայթել, ուղղակի սարսափելի է

8 քաղաքական ուժեր հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա վարչապետի պաշտոնից, որպեսզի զերծ լինի պետական, վարչական ուժերն ու կառույցներն իր վերարտադրությանը ծառայեցնելու որևէ հնարավորությունից՝ հակառակ դեպքում իր գործողությունները կորակվեն որպես իշխանազավթում։ Նաև նշել են, որ ցածր իրավակարգությամբ խորհրդարանի ձևավորումը պատճառ կդառնա ներքաղաքական, քաղաքացիական բախումների և Հայաստանի Հանրապետության կազմաքանդման։

Այդ 8 ուժերից մեկի՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ երկրում անցնցում ընտրություն և իշխանափոխություն իրականացնելու համար պարտություն տարած քաղաքական ուժը պետք է իր մեջ ուժ գտնի,  ընդունի իր սխալները, երկրին ու ժողովրդին պարտության տանելու հանգամանքը, պատասխանատվություն վերցնի արտահերթ ընտրություններ անցկացնելու համար և թույլ տա, որ ժողովուրդը ձևավորի ժողովրդի իշխանություն:

«Բայց իրենց վերջին պահվածքից, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հայտարարությունից երևում է, որ իրենք խնդիր են դրել տեխնիկական գործընթաց նախաձեռնել և հունիսի 20-ին իշխանությունը վերազավթել:

Դա բերելու է նախընտրական բախումների, ընտրական և հետընտրական զարգացումները երկիրը կանգնեցնելու են քաղաքացիական պատերազմի շեմին: Դրա համար մենք կոչ ենք արել, որ եթե իրենք որոշել են մասնակցել ընտրություններին, գոնե Նիկոլ Փաշինյանը հրաժարվի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Դրանով իսկ մտավախությունը, որ մենք հայտնել ենք, նվազագույնի կհասնի, չնայած ամբողջապես չի վերանա»,-հայտարարեց Մակեյանը:

Նա հիշեցրեց, որ 2018-ին արդեն եղել է նախադեպ, երբ ընտրությունների ժամանակ կիրառվել է վարչական ռեսուրս. «Նախորդ արտահերթ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանն օգտագործելով Մուկուչյանի գոյությունը, ունենալով մեծ հեղինակություն, ձևավորեց իրեն հաճո Ազգային ժողով: Այն խճանկարը, որ գոյություն ունի խորհրդարանում, դա հետհեղափոխական ընտրության արդյունք չէ, դա Նիկոլ Փաշինյանի կամքի արտահայտման արդյունքն է՝  ձևավորված Մուկուչյանի թվանկարչությամբ:

Եթե համաշխարհային ճանաչում ունեցող ընտրական թվանկարիչ Մուկուչյանը մնում է, արդյոք Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չի օգտվի այդ հնարավորությունից: Բնական է՝ կօգտվի: Դրա համար մենք ասում ենք՝ ինքը պետք է դուրս գա; Եթե նույնիսկ գնում են ընտրության, ապա մասնակցի ընտրություններին ինչպես ինքն է ասում որպես հպարտ քաղաքացի: Բայց հիմա ինքը նորից փորձում է վերահսկել, մանիպուլյացիա անել, ժողովրդական լեզվով ասած, մայմունություն անել, ժողովրդին թյուրիմացություն գցել: Կա մի փոքր ընտրազանգված, որոնք վախենալով նախկինների վերադարձից իրեն դեռ աջակցում են: Հիմա նա ուզում է այդ աջակցող շերտը բազմապատկել՝ սև ու սպիտակի բաժանելով: Տեսնելով, որ 17 ուժերը անելիք չունենալով քաղաքական ասպարեզից դուրս են մղվել, գնաց Սյունիք, սադրեց, վերակենդանացրեց այդ 17-ին: Ինքն ընդունակ է այդ մեխանիզմներն աշխատեցնելուն»,-հայտարարեց Մակեյանը:

Հայտարարությանը միացել է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, որի ղեկավար Նաիրնե Դիլբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Անընդհատ նախկին քայլերը, օրենքները շտկելու, սրբագրելու մարտավարությունը անվստահության բարձր աստիճան կարող են առաջացնել ընտրությունների ժամանակ: Միանշանակ է, որ վարչապետը հրաժարականից հետո չպետք է վարչապետական իրավասությունները պահպանի: Այս իրավիճակում համոզված ենք, որ հասարակությանն անհրաժեշտ է բարձր օրինակարգություն ունեցող ընտրությունների անցկացում: Իսկ այդպիսի ընտրությունների անցկացումը կարող է իրականություն դառնալ այն դեպքում, երբ վարչապետի պաշտոնակատարը չլինի Նիկոլ Փաշինյանը: Ես, օրինակ, կարծում եմ, որ դա կարող է լինել փոխվարչապետներից որևէ մեկը: Իմ աձնական կարծիքով լավ կլիներ, որ նա լիներ անկուսակցական, բայց տվյալ պարագայում դա այնքան էլ որոշիչ չէ»:

Նա համոզմունք հայտնեց, որ ներկա զարգացումները կարող են հանգեցնել ՀՀ-ում ներքին բախումների և ընտրությունների ցածր օրինակարգության, որի պարագայում Հայաստանը շատ մեծ կորուստներ կկրի. «Նիկոլ Փաշինյանը, փաստորեն սկսեց նախընտրական արշավ՝ պատասխանելով քաղաքական հարցադրումների, հանդես գալով քաղաքական հայտարարություններով, որով առաջացրեց փոթորիկներ, բախումներ, որոնց ընթացքում տեղի ունեցան օրինախախտումներ, օրենքի կողմից քայլեր, որոնք վիճարկման ենթակա դարձան: Այս ամենը չափազանց անհաջող մթնոլորտ են ստեղծում ընտրությունների անցկացման համար:

Անհնար է ընտրությունների օրինակարգությունն ապահովել ոստիկանությամբ, ԱԱԾ-ով կամ բարի մտադրություններով, թղթի վրա գրված օրենքներով: Դրա համար պետք է մթնոլորտ, պետք է վճռականություն:

Այո, մենք ունենք սարսափելի գրված Սահմանադրություն, որը ականապատված դաշտ է: Սակայն ցավոք այս Սահմանադրությունը չփոխվեց այս 3 տարվա ընթացքում: Հիմա նորից գնալ այդ ականապատված դաշտով և այնտեղ պայթել, ուղղակի սարսափելի է»,-ընդգծեց Դիլբարյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում