Friday, 24 07 2026
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների

Խոստումները՝ նախընտրական PR. ժողովրդի հիշողության մեջ Քոչարյանի պաշտոնավարման տարիները մնացել են որպես արյունոտ և դառը տարիներ

«Հակապետական և հակամարդկային գործունություն ծավալած անձը, ում ձեռքերը թաթախված են սեփական ժողովրդի արյան մեջ՝ խորհրդարանի գլխատման մեջ, չի կարող և իրավունք չունի որևէ հավակնություն ունենալու վերադառնալ քաղաքական դաշտ։ Նա պետք է պատասխան տա իր գործած մեղքերի համար։ Ավելին՝ տնտեսությունը ավիրելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը՝ հակադարձելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հնարավորություն կա Հայաստանը մեծ շինհրապարակի վերածելու, բոլորի համար աշխատատեղ ստեղծելու։ «Ուղղակի պետք է աշխատել, լինել կարգապահ, պատասխանատվություն ստանձնել, հաստատուն քայլերով շարժվել՝ Հայաստանի վերականգնման ուղղությամբ»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ ով չի ուզում աշխատել՝ թող իրեն չընտրի, ձայն չտա։

«Պետական պաշտոնյա լինելու հանգամանքով միլիարդատեր դարձած, ազգային հարստությունը կողոպտած և երկրի ռազմավարական օբյեկտները մեր ոխերիմ դաշնակցին նվիրած մարդը, երբ խոսում է և հիշում է իր իշխանավարության տարիների շինարարական բումի մասին, զավեշտալի է։ Նա իր կողմից իրականացվող կողոպուտն առարկայացնում էր շինարարական  բիզնեսի մեջ,  այսօր երկրի կենտրոնը դրա արդյունքում դարձել է բետոնապատ մի ամայի  վայր, որտեղ շնչել ու շարժվել հնարավոր չէ։ Բայց Քոչարյանը դա իրականացնում էր իր կողոպտած փողերը անշարժ գույք դարձնելու համար, որպեսզի կարողանար ապահովել իր և ընտանիքի, գերդաստանի ապահով կյանքը ապագայում։ Իր ժամանակ որևէ տնտեսական հրաշք չի եղել։ Նա օգտվել է  նախորդ իշխանության ժամանակ սկսված  բարեփոխումների արդյունքներից, որոնք  հետագայում թվանկարչության արդյունքում դարձան վագրային թռիչքներ»,-ասաց Արիստակեսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ եթե Քոչարյանի մտահորիզոնն ուղղորդվում է իր  նախընթաց գործունեության շինարարությամբ, երկիրը շինհրապարակ դարձնելու հեռանկարը, ապա նրան պետք է հուշել, որ  պետությունը շինհրապարակի կարիք չունի։ Պետությունն ունի տնտեսության զարգացման, տնտեսության  կարևորագույն ճյուղերի զարգացման կարիք։ Շինհրապարակը չէ, որ տնտեսությունը զարգացնելու է.« Այն շինարարական փուչիկը, որի մասին խոսել են բոլոր մասնագետները, այդ թվում Քոչարյանի ժամանակաշրջանի մասնագետները, փաստել են, որ ոչ արդյունավետ  ծախսեր են կատարվել և դրանով փորձ է արվել ցույց տալ, որ տնտեսությունը զարգանում է։ Բայց եթե շինարարության բումը կայուն տնտեսական աճ ապահովեր, ապա դրան հաջորդած  ֆինանսական ճգնաժամը նման հարված պետության տնտեսությանը չէր հասցնի։ Եթե երկիրը ունենար ամուր տնտեսություն և տնտեսության զարգացման իր կայուն հետագիծը, ուղին, ապա այդ ճգնաժամը նման հետևանքներ չէր ունենա, իսկ եթե Քոչարյանը հպարտանում է իր բանկերով, իր մենաշնորհային բիզնեսներով, ապա դա էլի ապացույց չէ այն բանի, որ նա կարող է երկիրը տնտեսապես ոտքի  կանգնեցնել»,-ընդգծեց տնտեսագետը։

Արիստակեսյանի խոսքով՝ Քոչարյանի  բոլոր խոստումները, բերած փաստարկները, խոստացած փոփոխութունները, լավ հեռանկարը բացառապես նախընտրական PR են, ոչ ավելին. «Նա կարող է խոստումներ տալ, ոսկի սարեր խոստանալ, ինչ որ բաներ հիշել իր կառավարման տարիներից, բայց ժողովրդի հիշողության մեջ Քոչարյանի պաշտոնավարման տարիները մնացել են որպես արյունոտ և դառը տարիներ»,-եզրափակեց տնտեսագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում