Բռնության նպատակներով հրազենի կիրառումը դարձել է ԱՄՆ-ի համար իսկական համաճարակ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսի երկու պալատների անդամների առջև ելույթի ժամանակ։
«Կանեմ ամեն բան՝ պաշտպանելու ամերիկացի ժողովրդին հրազենի կիրառմամբ բռնության համաճարակից»,-հայտարարել է Բայդենը։
Նախագահը նշել է, որ Կոնգրեսի գործելու ժամանակը եկել է։
«Անհրաժեշտ է, որպեսզի Սենատում ավելի մեծ թվով հանրապետականներ միանան իրենց դեմոկրատ գործընկերների ճնշող մեծամասնությանը՝ օգնելու վերացնել խոցելիությունները և զենքի վաճառքից առաջ անցկացնել մարդու կենսագրական տվյալների ստուգում։ Մեզ անհրաժեշտ է կրկին արգելել հարձակողական զենքը»,-ասել է նա։
Նախագահի վարչակազմը պատրաստվում է պայքար մղել ինքնաշեն զենքի, դրա բաղադրիչների տարածման դեմ, որոնք հնարավոր է ձեռք բերել համացանցում։