«Խնդրում եմ՝ բերեք գեթ մեկ օրինակ, երբ ԲՀԿ-ին նույն «17+»-ի ձեւաչափից մեղադրել են գործընթացը տապալելու մեջ». Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր պահից սկսած՝ ԲՀԿ-ն դուրս եկավ այդ ֆորմատից եւ համաձայնեց մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին:
««Բարգավաճ Հայաստանը» մինչեւ վերջին օրը մասնակից եղել է ե՛ւ հավաքներին, ե՛ւ հանդիպումներին, ե՛ւ ակցիաներին, եւ անգամ հունիսի 20-ին արտահերթ ընտրության մասնակցության որոշակիությունից հետո մենք ասել ենք, որ այդ գործընթացները իրար չեն խանգարում»,- ասաց Տոնոյանը:









































