Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվություն է կրում հուշարձանի հանդեպ. Արա Խզմալյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ապրիլի 27-ին Սբ. Աննա եկեղեցու բակում տեղի է ունեցել բացօթյա համերգային երեկո, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Կատարումներով հանդես են եկել հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, Երևանի պետական կամերային երգչախումբը, «Ագապե» կամերային երգչախումբը (իգական կազմ) և «Ֆոլկ-մոդեռն» ժողովրդական գործիքների նվագախումբը:

Համերգի նպատակն էր բարձրացնել հանրային իրազեկվածությունը հուշարձանների և դրանց պահպանության խնդիրների վերաբերյալ: Այդ համատեքստում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ թողարկել է պատմամշակութային հուշարձանների պատկերներով նամականիշեր՝ «Միասնաբար պահպանենք ժառանգությունը» կարգախոսով: Գնելով նամականիշերը՝ յուրաքանչյուր քաղաքացի իր կարևոր ներդրումն է ունենալու հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության գործում: Ըստ այդմ՝ համերգի ընթացքում ցուցադրվել են նամականիշերի վրա պատկերված հուշարձանների (Մարմաշենի վանք, Երերույքի տաճար, Ագարակաձորի կամուրջ) մասին պատմող տեսանյութեր, որոնք ներկայացնում էին ոլորտի մասնագետները:

Նախարարի տեղակալ Ա. Խզմալյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել «Հայփոստի» ղեկավարությանը համագործակցության համար՝ շեշտելով, որ այն կտա ակնկալվող արդյունքները:

«Այս միջոցառման նպատակն է ուշադրություն հրավիրել մեր մշակութային ժառանգության վրա. չափազանց կարևոր է արտաքին թշնամու դեմ պայքարում, մեր արդար իրավունքը պաշտպանելու գործում վստահ լինել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվություն է կրում իր ազգային արժեքի հանդեպ: Երբեք ու երբեք պետական ռեսուրսները չեն կարող լիարժեք բավարարել՝ ապահովելու մեր հսկայածավալ ժառանգության ֆիզիկական անվտանգությունը, եթե այդ գործին մասնակից չէ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Այս ակցիան պատմամշակութային ժառանգության պահպանության գործին նաև քաղաքացիներին մասնակից դարձնելու հնարավորություն է»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը:

«Հայփոստ» ՓԲ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանը ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ մասնավորապես ընդգծելով. «Փոստային նամականիշները, փոստային գործառույթներից զատ, ունեն նաև այլ՝ ավելի կարևոր առաքելություն. դրանք ամբողջ աշխարհին պատմում են մեր երկրի հարուստ մշակութային ժառանգության մասին: Հենց դա է պատճառը, որ մենք շարունակաբար աջակցելու ենք այս ծրագրին՝ թողարկելով նոր նամականիշեր»:

Համերգի ընթացքում նաև շնորհակալագրեր են հանձնվել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներից պատմամշակութային ժառանգության տեղափոխման աշխատանքներին մասնակցած անհատներին, որոնք համագործակցել են ԿԳՄՍ նախարարության հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում