Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ուշացմամբ՝ Բայդենի կոմղից հայոց ցեղասպանության ճանաչման մասին:
Ընդհանրպես ես, մեղմ ասած մեծ երկրպագու չեմ ու երբերք չեմ եղել ցեղասպանության ճանաչման գործընթացի ու քաղաքականությանը, բայց նաև սխալ եմ համարում Բայդենի ճանաչման շուրջ նիհիլիստական վերաբերմունքի միտումը, որը մի կողմից բխում է նրանից, որ Հայաստանում չկան գործող ինստիտուտներ, որոնք կարողանան հասկանալ, թե ինչ անել այս փաստի հետ (քանի որ Հայաստանում փաստացի բացակայում է պետություն, ինչպես ապացուցեց պատերազմը), մյուս կողմից էլ՝ նիհիլիզմը խրախոսվում է ռուսական ցանցի կողմից, որի գերխնդիրն է ապացուցել, որ Հայաստանի միակ փրկությունը, կյանքը և շանսը Ռուսաստանն է:
Փորձենք հասկանալ Բայդենի ճանաչումն ինչ է՛, և ինչ չէ՛:
Եվ հետո՝ ի՞նչ հնարավորություններ է բացում և ինչ վտանգներ:
Նախ ինչ է՛:
1. Սա նույնը չէ, ինչ ցեղասպանության ճանաչումն Ուրուգվայի կամ Շվեդիայի, կամ նույնիսկ Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից: Լրիվ արբեր քաշային կատեգորիաների մասին է խոսքը, և ճիշտը, որ ասեմ, ես չէի պատկերացնում, որ ԱՄՆ որևէ նախագահ մի օր կգնա այդ քայլին, թեև վերջին շրջանում, զգացվում էր, որ այս հարցում փոփոխություն կա միտման:
Աշխարհի թիվ մեկ տերության նախագահի կոմղից ճանաչումը հավասարազոր է աշխարհակարգի կողմից հարցի լեգիտիմացման: Մինչ այդ՝ ով էլ ճանաչեր՝ տեղական նշանակություն էր ստանում: Բայց այսօր, պատկերավոր ասած՝ Հռոմի կայսրն է ճանաչել, վավերացրել իրողությունը:
2. Ժամանակը երբ ճանաչվել է:
Պարզ է, որ այսօրվա իրավիճակում՝ պարտված, խեղճացած, լքված, և իրերն իրենց անուններով կոչենք՝ անտեր Հայաստանի ու հայ ժողովորդի համար, սա հոգեբանական որոշակի սփոփանք է, որոշ իմաստով՝ “նվեր”: Հոգեբանականից ավելի կարող է դառնալ, եթե ի զորու լինենք կոնվերտացնել այս իրողությունը:
Իսկ ինչը չէ՞:
Ցեղասպանության ճանաչման քաղաքականության ամենա մեծ թերին, ըստ իս այն է, որ նա լռելյայն ելնում է այն նպատակադրումից, որ մի օր ի վերջո Թուրքիան էլ կճանաչաի ցեղասպանությունը, և կստանանք փոխհատուցում:
Այսպես կոչված սովորական ժողովովուրդը նույնիսկ մտածում է, որ սրա արդյունքում մեր հողերը մեզ հետ կտան: Որովհետև հայ ժողովորդին ոչ ոք “լայաղ” չի անում նման բաներ բացատրել՝ նրան ակիրթ պահեով, նրա նկատմամբ ներքին թե արտաքին գերիշխանությունը հաստատել ավելի հեշտ է:
Իսկ կիրթ խավն էլ, քանի որ գավառական է, հետևաբար՝ սբրորեն հավատում է աշխարհակարգի հիմնարար միֆոլոգիային, ապա, մտածում է, որ օրինակ Գերմանիան ճանաչել է հրեաների ցեղասպանությունը, որովհետև գերմանացիք քաղաքակիրթ են, հասկացել են իրենց մեղքը, և այլ “ձմեռ պապիկ” պատմություններին:
Իրականում, Գերմանիան ջախջախվել է պատերազմում, օկուպացվել է և նրան պարտադրվել է ցեղասպանության ճանաչում, մեղքի զգացողություն և “տուրքի” վճարում՝ փոխհատուցման տեսքով: Այլ տարբերակով որևէ պետություն նման բանի չի համաձայնի:
Թուրքիան նույնպես երբեք չի ճանաչի հայոց ցեղասպանությունը, եթե այն չենթարկվի ռազմական ջախջախման, կապիտուլյացիայի, և նույնիսկ այդ էլ քիչ է՝ օոկուպացիայի և պարտադրանքի: Եթե կարծում ենք, որ կարող ենք դա անել կամ ինչ որ մեկը մեր փոխարեն կանի՝ ուրեմն, թող լինի այդպես:
Հնարավորությունների մասին:
Եթե մի կողմ թողնենք՝ Թուրքիան էլ մի օր կճանաչաի ցեղասպանությունը և մեզ փող կտա ցնորքը, էլ չասած կասկածելի բարոյականությամբ նպատակը (ես օրինակ չեմ համարում, որ իմ կարինցի պապերի արյունը փողով է հատուցվում), ապա միակ գործնական մոտեցումն է այն է, որ ԱՄՆ նախագահի ճանաչումը պետք է փորձենք կոնվերտացնել Թուրքիայի հետ մեր բանակցություններում:
Ցայսօր ցեղասպանության ճանաչումն ու ընդհարապես հայկական հարցը եղել է միայն մեծ տերությունների ձեռքին գործիք իրենց հարցերը Թուրքիայի հետ լուծելու համար: Այսօր՝ լավագույն հնարավորությունն ենք ստանում մի անգամ էլ մենք օգտվենք այդ գործիքից:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ մեր բանակցություններին, ապա առիթից օգտվելով ևս մեկ անգամ շեշտեմ, որ սա ոչ թե կապրիզի կամ ուզել-չուզելու հարց է, ոչ էլ նույնիսկ հարցերից մեկն է, այլ այսօր մեր արտաքին քաղաքականության միակ ռեալ, առանցքային հարցը, որի շուրջ է կառուցվում մնացած ամենը մեր արտաքին քաղաքականության մեջ: Եվ նույնիսկ ներքին իրական վերակառուցման շանսը դրանից է կախված:
Սրա միակ ռեալ այլընտրանքը հայկական քաղաքական էլիտայի կոնսեսուսային կոնցեպցիան է՝ ավելի խորը մտնենք Մոսկվայի հետույքը, ավելի պուպուշ բալա լինենք ռուսների համար, որ գուցե ռուսները մեզ խղճան, չնեղացնեն ու պաշտպանեն: Եթե սա գոնե արդյունավետ մոտեցում լիներ, էլի դիմանալու էր, բայց սա հայ կղերական դիվանագիտության լավագույն ավանդույթներով քաղաքական մի մարտավարություն է, որը ոչ մի տեղ չի տանում, բացի նորանոր պարտություններից:
Վերջապես վտանգների մասին:
Բնական է Բայդենի կողմից ճանաչումն առաջ է բերում ոչ միայն Թուրքիայի դժգոհությունն, այլև դաշնակցի խանդը: Կարո՞ղ է հույսներդն դնե՞ք սատանա Ամերիկայի վրա: Պետք է հիմա խեղճ հայկական էլիտան նոր ստորացումների ենթարկվի՝ ապացուցելով, որ նման հույսեր չկան: Իսկ քարոզիստները պետք է քամակները ճղեն ապացուցելու համար, որ Բայդենի կողմից ճանաչումը զրո արժեք ունի:
Ի դեպ, Ամերիկայի վրա հույս դնել իրոք պետք չէ:
Ոչ թե որովհետև սատանա է, այլ որ որովհետև որքան էլ աշխարհի թիվ մեկ պետություն, չի կարող մեր հարցերը լուծել իր հեռվից ու իր զբաղված ձեռքերով: Բայց կարող է տալ և տվել է մեզ մի խաղաքարտ, որը եթե խելք ունենանք կօգտագործենք՝ հայ-թուրքական բանակցություններում:











































