Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ո՞վ է ավելի հանցագործ՝ բա՞նկը, թե՞ գյուղացին

Համտեսի՛ր ինքդ…

(Միլիոնավոր մարդիկ աշխարհում՝ բանկերում կուտակված պարտքերից ազատվելու նպատակով վաճառում են իրենց օրգանները: Հաճախադեպ են դեպքերը, երբ իբրև պահեստամաս ծառայում են նաև մանկական օրգանիզմի տարբեր հատվածները)…

Թեման, որի մասին ցանկանում եմ խոսել, ըստ էության, առնչվում է բոլորին՝ հասարակության բոլոր շերտերին: Չկա այնպիսի մարդ, չկա այնպիսի ընտանիք, հասարակական միավոր, որն այս կամ այն կերպ իր մաշկի վրա զգացած չլինի ֆինանսաբանկային համակագի ուղղակի կամ անուղղակի  ազդեցությունը: Թեման հատկապես զգայուն է վարկային պարտավորության դիմաց հայրական օջախները բանկերին «նվիրաբերած» արտագաղթյալների համար: Իսկ այդպիսիք հարյուր հազարներով են հաշվվում: Ստրկատիրական ֆորմացիայի վերածնունդը՝ ֆինանսաբանկային համակարգի ուղղորդմամբ: Ահա այս մասին է լինելու հրապարակումը:

                                                     Նախապատմություն

Այս հրապարակման շարժառիթը մարդկանց ստվար հատվածի կողմից ֆինանսաբանկային համակարգից ունեցած տրտունջների ուժգնացումն է: Բանկային գործող համակարգը՝ հավատարիմ  կնքահայրերի վաղեմի փափագին, մեր օրերում հատկապես, վերածվել է ամենակուլ Հիդրայի, որից  ձերբազատումը դարձել  է միլիարդավոր մարդկանց  ամենօրյա երազանքը: Սոցիալ-կենցաղային տարրական հոգսեր հոգալու, սեփական երեխաների ու կողակիցների աչքին  միանգամայն անճար չերևալու պատճառով մարդիկ հայտնվում են իբրև փրկօղակ ներկայացող դիվային սարդոստայնում, որը նրանց համար  առավելագույն խնամքով «հյուսում» են ֆինանսական աշխարհի կոմանդորները: Այդ սարդոստայնի տիեզերական հաստատունը՝ բանկային տոկոսն է, այն վաշխը, որն առաջարկվում է ճարահատներին: Ու այլընտրանքի բացակայության պարագայում այդ թիապարտների համար՝ ծանոթ սատանան սկսում է անփորձ քահանայից  շատ ավելի նախընտրելի դիտարկվել: Կարծելով որ իրենց, այնուամենայնիվ, ինչ-որ կերպ կհաջողվի վերցրած գումարը տոկոսներով հանդերձ մարել, մարդիկ հայտնվում են ֆինանսաբանկային ստրկության մեջ: Ու, հենց այստեղ էլ իրականանում է մերօրյա դասականի՝ «Չընտելանաս՝ կսատկես, չսատկես՝…կընտելանաս»  «մարգարեությունը»: Ուրեմն՝ ի՞նչ անել:

                       Մարդուն փոխելու համար պետք է սկսել նրա…տատիկից…

Տամպլիերներից սերող վաշխառության կատարելագործումը՝ համայն աշխարհի համար իսկական պատուհաս է դարձել: Այս համակարգի ստեղծման պատմությանը ծանոթանալիս, ակամա  հիշում ես ամերիկացի ֆիզիկոս Ռոբերտ Օպենհեյմերի ատոմային ռումբի ստեղծման առիթով արված պատմական՝ «Մենք արեցինք սատանայի գործը» արտահայտությունը: Վերջին երեքհարյուրամյակում հատկապես, ֆինասաբանկային համակարգը իր հեգեմոնիան է հաստատել ամբողջ աշխարհում՝ մարդկության գերակշիռ հատվածին դատապարտելով «թիապարտության»: Ֆինանսական կախվածության մեջ են հայտնվել ոչ միայն մարդիկ, այլև պետությունները: Վերջիններիս ընդունած ոչ ազգանպաստ որոշումները, որպես կանոն, բխում են ֆինանսական «մեկենասների»՝ իրենց ներկայացված պահանջներից ու տրամագծորեն համընկնում՝ նրանց ունեցած ակնկալիքներին: Ծրագրվածից աննշան շեղումն իսկ բավական է, ֆինանսավորման ցամաքեցման համար: Այդպես էլ օժանդակության կարիք ունեցող երկրները հայտնվում են ֆինանսական որոգայթում: Մերկապարանոց մեղադրանքներից խուսանավելու համար խոսեմ փաստերով: Գյուղացիական տնտեսությունների գերակշիռ մասը (երբեմն անգամ ամբողջական գյուղեր) պարտք են բանկերին: Ընտանիքի անդամների առտնին հոգսերը հոգալու, սերմնացու կամ պարարտանյութ ձեռք բերելու նպատակով վարկ վերցնելու համար դիմելով բանկերին ու իբրև երաշխիք գրավադրելով իրենց տներն ու հողատարածքը, գյուղաբնակները հայտնվում են ֆինանսական գերության մեջ: Այդպես էլ չկարողանալով փակել ձնագնդի պես ավելացող  պարտքերը, լքելով իրենց հայրական տները, նրանք բռնում են արտագաղթի ճամփան՝ կրակի մեջ գցելով նաև նույն այդ բանկերի առաջարկով երաշխավոր դարձած  շատուշատ մարդկանց: Ինչպես ասում են՝ բանկերի կողմից արված ոսկերչական հաշվարկ:

Ու սա, դույզն-ինչ չի մտահոգում պետական այրերին, քանի որ վերջիններս իրենց հերթին կախված են բանկերի «ողորմածությունից»: Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված գումարների երկու տոկոսը, չգիտես ինչ տրամաբանությամբ,  ուռճանալով հասնում է գրեթե հիսուն տոկոսի, այդ կերպ գերշահույթ ապահովելով ֆինանսաբանկային համակարգի աշխատակիցներին: Իսկ ամենազավեշտալին գիտե՞ք որն է: Այն, երբ  համերկրացիների կաշին քերթած թալանչիները՝ ընտրությունների նախաշեմին  հանրությանն են հայտնվում՝ սրբերին վայել լուսապսակով ու առաջարկում երկիրը հանել անդունդից՝ իրենց ընտրվելու դեպքում,իհարկե: Այն անդունդից, որն առաջացել է իրենց իսկ ակտիվ ջանքերով:  Հենց այդպես, որևէ նյութական կամ մտավոր արդյունք չապահովելով էլ, մակաբույծի վարք դրսևորող այս միավորները ստեղծում են միլիարդներ: Այդ իսկ պատճառով էլ այդ համակարգը հայտնվել է կոլապսի առաջ՝ փլուզման եզրին: Սա քաջ գիտակցում են նաև իրենք՝ որպես սուրբ ներկայանալ փորձող բանկային ոլորտի անթագակիր արքաները: Բայց, ինչպես ասում են, գիտակցելը գիտակցում են, իսկ այ, հարստության մշտահորդ եղջյուրից հրաժարվելը նրանց համար հավասարազոր է մահվան: Կամովին դրանից հրաժարվել վերջիններս ամենևին էլ չեն պատրաստվում:  Վերջին երեսուն տարվա ընթացքում Հայաստանում թալանվել է միլիարդների հասնող ունեցվածք: Սրբվել-տարվել է ամեն ինչ՝ շենք ու շինություն, ֆաբրիկա ու գործարան, հանքեր ու տրանսպորտային միջոցներ, այսինքն՝ ազգային  ունեցվածքի  թալան է իրականացվել  ամենուր՝ օդում, ջրում և ցամաքում… Բանկային վաշխառուներն՝ ի տարբերություն  փոխառված միջոցներով երեխաների հարսանիքը կազմակերպած, ուսումնառության վարձը տված, փոքրիշատե ներկայանալի հագուստ գնած քաղաքացիների, որոնք նույն այդ փոխառված միջոցները ծախսել են հայրենիքում, Հայաստանից են արտերկիր դուրս հանել տասնյակ միլիարդավոր դոլարներ:

Ամենազավեշտալին այն է, որ ամենավճռական պահին՝ երկրի ու ժողովրդի, անգամ իրենց անվտանգության ապահովման  հարցում նույն այդ միջոցները գրոշի արժեք իսկ չունեցան: Այլ կերպ՝ գողացված միջոցներն անունակ եղան երաշխավորված ու բախտավոր ճակատագիր ապահովել: Ուշարժան մի փաստի մասին ևս:Համաշխարհային տնտեսության փլուզման պայմաններում, թալանված միջոցներից գիտակցաբար չհրաժարումը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի, որի ուրվականն արդեն իսկ նշմարվում է: Ու եթե մենք պատեհապաշտ չենք ու փոքր-ինչ պատկերացում ունենք պետականության մասին, ապա պետք է փորձենք ստեղծված իրավիճակից ելքեր փնտրել: Հայտնի ճշմարտություն կա, ըստ որի՝ առաջարկվող  դեղամիջոցները շատ հաճախ` բուն հիվանդությունից ավելի վտանգավոր են լինում: Ինչ արած, որպես կանոն այդ միջոցներին են դիմում, երբ բանը բանից անցած է լինում: Քրեական աշխարհի հեղինակություններից մեկի հետ վերջերս ունեցած զրույցներից մեկի ընթացքում, խոսելով առկա իրավիճակի մասին, կես-կատակ, կես-լուրջ առաջարկեցի՝ ուղղիչ աշխատանքային հաստատություններում հայտնվելիք բանկիր-վաշխառուների հետ վարվել նույն կերպ՝ ինչ կերպ վարվում են, ասենք՝ մանկապիղծների հետ: Թյուրըմբռնման տեղիք չտալու համար ծանուցման կարգով ընթերցողին տեղեկացնեմ, որ հատկապես կալանավայրերում՝ ընդգծված կոպիտ, ավելին՝ վայրագ վերաբերմունք է դրսևորվում վերջիններիս հանդեպ, քանի որ զարհուրելի այդ արարքն ընկալվում է որպես սրբապղծություն:Իմ կողմից առաջարկվող նույնականացման իմաստը նույնպես ածանցվում է վաշխառության պատճառահետևանքային տրամաբանությունից ու ֆինանսաբանկային մեղսագործության մասշտաբայնությունից: Ու եթե քառատման արժանի մանկապղծության դեպքերը  մասնավոր են, ապա հարյուր հազարավոր  մանուկների տնանկ դարձրած, փողոցներ նետած վաշխառուների հասցրած վնասի մասշտաբայնությունը ուղղակի զարհուրելի է:

Եթե նզովքի արժան մանկապղծության դեպքերը  մասնավոր են, ապա  ֆինանսաբանկային համակարգի «մանկապղծությանը» վաշխառուներին զուգահեռ մասնակցություն են ունեցել նաև պետական կարգավիճակ ունեցող պատժիչ միավորները՝ հարկադիր կատարման օղակներ, դատարաններ և այլն: Այլ կերպ՝ տեղի է ունեցել հանցագործության լեգիտիմացում: Իսկ նույն այդ բանկերի  համար գործող «գանգամաշկ» հանող կոլեկտորների «ինստիտուտը» առանձին խոսակցության նյութ է: Տարակուսած զրուցակցիս առաջարկեցի մտորել այս մասին, տարտամ այն հույսով, որ ծայրահեղ այս միջոցի կիրառման հեռանկարի վերաբերյալ հիշատակումը գուցե մեղսագործությունից հետ պահի դեռևս ազատության մեջ գտնվող անկշտում վաշխառուներին: Հակառակ դեպքում՝ անպատժելիության մեջ համոզված վաշխառուները շարունակելու են մաշկազերծ անել մարդկանց՝ վերահաստատելով ԱՄՆ նախագահներից մեկի՝ Հերբերտ Հուվերի՝ ցայսօր էլ  արդիականությունը չկորցնող՝ « Երկար կյանք ու արևշատություն ցանկանանք մեր պատանիներին, քանի որ հենց նրանք են ժառանգելու …մեր պետության ունեցած արտաքին պարտքը» ասացվածքը …

Առաջանում է մի պարզ հարց․ բանկը, որն իր ներքին կառուցվածքով, որոշում է վարկ տրամադրել գյուղացուն, քաջ գիտակցելով, որ այդ մարդն այսօրվա սոցիալական իրավիճակում իր ազնիվ տանջանքով չի կարողանալու վերադարձնել պարտքը, ավելի հանցագործ չէ՞, քան այն գյուղացին, որը ամեն կերպ փորձելու է փակել պարտքը,սակայն չի հաջողելու և պատժվելու է։ Պետք է բոլոր վարկերը ոչ միայն ներվեն, այլև բանկի կողմից մեր քաղաքացիներին տրվի բարոյական վնասի փոխհատուցում։

Հ.Գ.1 – Թյուրըմբռնման բացառման նպատակով վերստին ուզում եմ շեշտել, որ վերոբերյալ  խնդիրն առավելապես առնչվում է մարդկությանը պարտադրված դիվային համակարգին, և ոչ երբեք՝ դրա տարբեր օղակներում աշխատանքի անցած, արդար քրտինքով օրվա հացը վաստակող ազնիվ  քաղաքացիներին:

Հ.Գ – 2 – Հանրահայտ փաստ է՝տգետ ու անուս ժողովրդին կառավարելն անասելի հեշտ է։ Ասվածի վառ ապացույցը մեր երկրում ստեղծված ներկայիս իրավիճակն է։ Կասկածից վեր է նաև, որ դիմազուրկ, պարտքերի բեռան տակ կքած, ամեն ինչի պատրաստ ժողովուրդը նոր երկիր կառուցելու համար միանգամայն անպիտան է։ Այս իրողությունը, չգիտես միտումով,թե անգիտությամբ,  քամահրում են նաև շարունակական թալանի միջոցով  միլիարդներ դիզած մեծահարուստները։ Վերջիններս խրախճանում են՝ մոռանալով ամենակարևորի  մասին՝Հին Հռոմը կործանեցին հենց ստրուկները։ Ունեզրկված ժողովուրդը չի կարող ապագա կերտել, ապագա, որը նաև իրենց սերունդներին է լինելու։ Սրա խորքային իմաստը գիտակցելու համար կայուն, վաղվա օրվա երաշխավոր արժեհամակարգ է հարկավոր, հակառակ դեպքում՝ կործանումն անխուսափելի է…

-Դուք ներկայացնում եք բանկային համակարգն ու դրա մեղմ ասած թերի աշխատանքը աշխարհում և Հայաստանում, ինչո՞ւ հիմա հավատ չկա ներկայիս Կառավարության, Օրենսդիր մարմնի և Սահմանադրության նկատմամբ:

– Եկեք նայենք, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում. ունեցանք ժողովրդի կողմից ընտրված առաջնորդ՝ Նիկոլ Փաշինյան, ով երկու տարի առաջ ստիպեց Սերժ Սարգսյանին ընտրած Ազգային ժողովին երկու անգամ անընդմեջ ընտրություն չկատարել, որպեսզի խորհրդարանը ցրվի և նոր ընտրություններով ինքը ընտրվի: Սա իմ գնահատմամբ, սահմանադրության կիրառմամբ կատարված համաշխարհային խարդախություն է: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչի հասանք դրանից հետո՝ պատերազմ, զոհեր, հողերի կորուստ: Հիմա նույն ձևի ուզում են օգտագործել սահմանադրությունը և մտածված ուզում են կատարել նույն խախտումը, ի՞նչ հավատի մասին կարելի է խոսել այս պարագայում:

Արբակ Խաչատրյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում