Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Կյանքից հեռացել է անվանի գիտնական Էմմա Սաղաթելյանը

Այսօր՝ ապրիլի 26-ին, կյանքից հեռացել է երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անվանի գիտնական Էմմա Սաղաթելյանը։

Հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ ապրիլի 27-ին, ժամը 18.00-ին՝ «Էրեբունի» սգո սրահում (հասցե՝ Խաղաղ Դոնի փողոց 2/14), հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը 14.00-ին՝ նույն վայրից։

Էմմա Սաղաթելյանը ծնվել է 1929թ. ապրիլի 4-ին։ Գերազանցությամբ ավարտել է Մայակովսկու անվան դպրոցն ու Երևանի պետական համալսարանը՝ դառնալով Հայկական ԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ։

1958թ. Էմմա Սաղաթելյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ միներալոգիական թեմայով, իսկ 1974-ին ստացել երկրաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Էմմա Սաղաթելյանը հեղինակել է ավելի քան 80 գիտական հոդվածներ, եղել է մեկ մենագրության հեղինակ և երեք գրքերի համահեղինակ։ Նրա գիտական վաստակը մեծ գնահատանքի է արժանացել ոչ միայն Հայաստանում և Խորհրդային Միության, այլև աշխարհի բազում երկրներում։

Տիկին Սաղաթելյանի գիտական գործունեությունը դեռևս 70-ական թվականներից լայն լուսաբանվել է միջազգային մամուլում և, հատկապես, գիտական պարբերականներում: Իսկ 1978թ. Քեմբրիջի համալսարանի «Ով ով է։ Աշխարհի կանայք» կենսագրական բառարանում հրապարակվել է նաև հայազգի գիտնականի կենսագրությունը։

Էմմա Սաղաթելյանի ղեկավարած գիտական խումբն աչքի է ընկել Երկրի էներգոակտիվ ցանցավոր կառույցների (Հարթմանի ցանց) երկրաբանական և երկրատիեզերական նշանակության բացահայտմամբ։ Նշանավոր հայ գիտնականի համաշխարհային ճանաչում ստացած երկրորդ աշխատությունը Սպիտակի երկրաշարժի նյութի հիման վրա ռադիացիոն վտանգի սեյսմիկ գործոնի ուսումնասիրությունն էր։ Իսկ մինչ այդ՝ դեռևս 1964 թվականին, Էմմա Սաղաթելյանը առաջ է բերել Հայաստանի հրաքարային (պիրիտային) հանքավայրերի ձևավորման նոր կոնցեպտը, որը սկզբում մերժվել է խորհրդային գիտնականների կողմից, բայց տասը տարի անց՝ Սվերդլովսկում կայացած համամիութենական գիտաժողովի ժամանակ հաստատվել։ Էմմա Սաղաթելյանի դոկտորական ատենախոսության («Հայաստանի պիրիտային հանքավայրերի ձևավորման պայմանները») մեծ մասը այնուհետև տեղ է գտել «ԽՍՀՄ պիրիտային հանքավայրերը» գրքում։

Էմմա Սաղաթելյանը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի Լեռնային ֆակուլտետի Միներալոգիայի ամբիոնը։ Մանկավարժական գործունեության մի քանի տասնամյակների ընթացքում նա կրթել է երկրաբան գիտնականների մի քանի սերունդներ։

Լուսահոգի գիտնականը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 75-ամյակի հուշամեդալով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում