Tuesday, 14 07 2026
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և նրանց հարող անձանց հանցանքների վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել

Պատմաբանն ակնկալում է, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը խթան կլինի մյուսների համար

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ակնկալում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շղթայաբար կբերի նաև այլ երկրների կողմից ճանաչմանը: Այս մասին Մելքոնյանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Միացյալ Նահանգների կողմից ճանաչումը շատ կարևոր էր այն տեսանկյունից, որ Միացյալ Նահանգները, որևէ մեկի համար կասկած չկա, որ ահռելի ազդեցություն ունի իր դաշնակից երկրների վրա և այդ իմաստով, նրա կողմից ճանաչումն, իմ խորին համոզմամբ, շղթայաբար պետք է բերի նաև մյուս երկրների կողմից ճանաչմանը»,- ասաց Մելքոնյանը:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը, Աշոտ Մելքոնյանը նշեց, որ Էրդողանի կառավարման տարիներին այդ հնարավորությունը բացառում է:

«Քանի դեռ Թուրքիայում իշխանության են Էրդողանի նման ազգայնամոլ մարդիկ, դա բացառվում է: Անկասկած, այստեղ քաղաքական գործոնը ևս իր դերն է կատարել և, քանի որ թուրք-ամերիկյան հարաբերությունների այսօրվա վիճակը Միացյալ Նահանգների սրտով չէ, որպես պատասխան Թուրքիայի կամակոր պահվածքին և Ռուսաստանի հետ նրա մերձենալու փորձերին, Միացյալ Նահանգներն, իհարկե, քաղաքական քայլ կատարեց` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Այս փուլում, իհարկե, ես բացառում եմ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման որևէ հնարավորություն»,- նշեց պատմաբանը:

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրենը հիշեցրեց, որ կա Հայոց ցեղասպանության ճանաչման երեք աստիճան` խորհրդարանական մակարդակով հայտարարություն, բանաձևի ընդունում և օրենքի ընդունում:

«Եթե Բայդենի կողմից ճանաչմանը հաջորդի նաև օրենքի ուժով մերժողականության քրեականացումը, դա կլինի այդ ճանաչման ամենաբարձր աստիճանը, ինչպիսին գոյություն ունի Ֆրանսիայում, Շվեյցարիայում: Եթե գործը հասնի Միացյալ Նահանգների կողմից քրեորեն պատժելի օրենքի ընդունմանը, դա լուրջ հաղթանակ կարելի է համարել: Բնականաբար, դրան հաջորդելու են մեր հետևողական քայլերը, որոնք բերելու են նաև ցեղասպանության հետևանքների վերացման, այսինքն` հատուցման խնդրին»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հավելեց նաև, որ մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլի 24-ի ուղերձը, Սպիտակ տան քարտուղարությունը պատասխանել է նաև Բայդենին ուղղված հայ պատմաբանների նամակին, որում պատմաբանները Բայդենին կոչ էին արել ճանաչել 1915թ. դեպքերը, որպես ցեղասպանություն:

«Սպիտակ տնից երեք անգամ մենք ստացանք պատասխան: Միացյալ Նահանգների նախագահի քարտուղարությունից մեզ ուղղված պատասխանում մասնավորապես նշվում է, որ մեր ուղարկած նամակը տեղ է հասել. «Մենք մեր գոհունակությունն ենք հայտնում այս կարևոր խնդրի կապակցությամբ ձեր մտահոգությունը հայտնելու առիթով և համոզված ենք, որ ձեր նամակում արծարծված խնդիրները մեզ կկողմնորոշեն ճիշտ որոշում կայացնելու այս կարևոր հարցի վերաբերյալ»: Արդեն ճանաչումից հետո էլ կոնգրեսական Ադամ Շիֆը, շնորհակալություն հայտնելով Բայդենին, իր խոսքում նշել է նաև, որ հայ պատմաբանների դիմումը ևս կարևոր էր Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցում, ի թիվս Հայ դատի հանձնախմբերի գործունեությանը և անհատ մտավորականների գործադրած ջանքերին»,- նշեց Մելքոնյանը:

2021թ. ապրիլի 24-ին Ջո Բայդենը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որն իր ուղերձում պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում