Thursday, 16 05 2024
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ

Հարավային Օսիայի ռուսական ռազմաբազան կարող է մասնակցել ղարաբաղյան նոր պատերազմին. վրացի ռազմական փորձագետ

Ռուսական Regnum գործակալության փոխանցմամբ՝ վրացի ռազմական փորձագետ, «Արսենալի» ռազմա-վերլուծական պարբերականի գլխավոր խմբագիր Իրակլի Ալադաշվիլին հայտարարել է, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից երեք տարի անց ավելի ակնհայտ է դառնում, որ օգոստոսյան պատերազմը երկու կողմի լուրջ սխալն էր.

«Թեև ներկայումս, կարծես թե, նշվում է, որ Ռուսաստանը հասել է իր առջև դրված նպատակներին և իր օգտին է լուծել Աբխազիայի ու Հարավային Օսիայի սառեցված հակամարտությունների խնդիրը՝ ճանաչելով նրանց անկախությունը, սակայն միևնույն ժամանակ նա միջազգային արենայում կտրուկ վատթարացրել է իր դիրքերը։

Հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը որոշակի եզրակացություններ է կատարել և սկսել է բարեփոխումներ անցկացնել իր զինված ուժերում։ Այլ հարց է, թե ինչպես է նա իրականացնում այդ բարեփոխումները։ Եզրակացություններ կատարել է նաև Վրաստանը, և վրացական բանակում նույնպես սկսվել է բարեփոխումների անցկացումը։ Սակայն փորձագետների ու հանրության համար շատ դժվար է այդ գործընթացի ընթացքի մեկնաբանումը, քանի որ բանակը նրանց համար փակ ոլորտ է։

Պատերազմի արդյունքում Վրաստանը կորցրեց իր տարածքի 20 տոկոսի նկատմամբ վերահսկողությունը։ Բացի այդ, 1990-ական թվականնների հարկադիր վերաբնակների թվաքանակն ավելացավ տասնյակ հազարավոր նոր փախստականներով։

Իսկ Ռուսաստանն օգոստոսյան պատերազմի արդյունքում ձեռք բերեց երկու նոր ռազմա-քաղաքական հենակետեր, որոնց նա կարող է գործածել ոչ միայն Վրաստանում, այլև ողջ տարածաշրջանում սեփական ազդեցության հաստատման համար։ Օրինակ, Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ հրահրելու և իրադարձությունների ընթացքն իր կողմ թեքելու համար Ռուսաստանը լիովին կարող է օգտվել Ցխինվալի շրջանում տեղակայված իր 4-րդ բազայից։

Իսկ զենիթա-հրթիռային համալիրներով համալրված ու Աբխազիայում (Սև ծովի ափին) տեղակայված 7-րդ բազան կարող է գործածվել Սև ծովի արևելյան ափում Ռուսաստանի ազդեցության ընդլայնման համար։ Սա պետք է հաշվի առնի ոչ միայն Վրաստանը, այլև՝ Թուրքիան, Բուլղարիան ու Ռումինիան»։

Հիշեցնենք, որ հունիսի վերջին Ադրբեջանական Vesti.az կայքին տված հարցազրույցում Իրակլի Ալադաշվիլին հայտարարել էր. «Ես վստահ եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման դեպքում այն չի տևի մի քանի օրից ավելի։ Միջազգային կազմակերպություններն ու այնպիսի երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Թուրքիան, մեծ ճնշում կգործադրեն հակամարտող կողմերի վրա։

Միևնույն ժամանակ, այդ կարճատև ժամանակահատվածում կողմերը կփորձեն առավելագույնս առաջ տանել իրենց դիրքերը։ Ես՝ որպես ռազմական լրագրող, կարող եմ ասել, որ պատերազմից ավելի վատ բան գոյություն չունի։ Գլխավորը պատերազմից խուսափելն է՝ ելնելով 2008 թվականի մեր պատերազմական փորձից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում